https://arm.sputniknews.ru/20250614/imast-chuni-irani-agn-n-mijukajin-tsragri-shurj-amn-i-het-banakcelu-masin-90121420.html
«Իմաստ չունի». Իրանի ԱԳՆ-ն` միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
«Իմաստ չունի». Իրանի ԱԳՆ-ն` միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
Sputnik Արմենիա
Բաղային նշել է, որ այս պահին Իրանը կենտրոնացած է Իսրայելի գործողություններին հակազդելու վրա։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T16:46+0400
2025-06-14T16:46+0400
2025-06-14T16:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
իսմայիլ բաղայի
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թեհրանն անհնար և անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսության մասնակցելը, քանի դեռ Իսրայելը ագրեսիա է իրականացնում Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նա նշել է, որ այս պահին Իրանը կենտրոնացած է Իսրայելի գործողություններին հակազդելու վրա:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։Հիշեցնենք` երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվեց մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ էր հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժեց ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնեց միջնորդավորված երկխոսության։Իրան-ԱՄՆ բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված էր Մուսկատում հունիսի 15-ին։Կողմերի միջև հակասությունները սրվեցին հինգերորդ փուլից առաջ։ Բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց Իրանից հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից։Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, իսմայիլ բաղայի, ամն, բանակցություն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, իսմայիլ բաղայի, ամն, բանակցություն
«Իմաստ չունի». Իրանի ԱԳՆ-ն` միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին
16:46 14.06.2025 (Թարմացված է: 16:48 14.06.2025) Բաղային նշել է, որ այս պահին Իրանը կենտրոնացած է Իսրայելի գործողություններին հակազդելու վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թեհրանն անհնար և անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսության մասնակցելը, քանի դեռ Իսրայելը ագրեսիա է իրականացնում Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այս պայմաններում, քանի դեռ չի դադարել սիոնիստական ռեժիմի ագրեսիան իրանական ազգի դեմ, ագրեսորի գլխավոր հովանավորի և հանցակցի հետ երկխոսությանը մասնակցելն իմաստ չունի»,- հայտարարել է Բաղային։
Նա նշել է, որ այս պահին Իրանը կենտրոնացած է Իսրայելի գործողություններին հակազդելու վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ
հայտարարել էր, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։
Հիշեցնենք` երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվեց մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ էր հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժեց ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնեց միջնորդավորված երկխոսության։
Իրան-ԱՄՆ բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված էր Մուսկատում հունիսի 15-ին։
Կողմերի միջև հակասությունները սրվեցին հինգերորդ փուլից առաջ։ Բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց Իրանից հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: