https://arm.sputniknews.ru/20250613/irany-petq-e-hamadzajnagir-knqi-trampi-arajin-meknabanutjuny-israjeli-harvatsic-hetvo-90075337.html
Իրանը պետք է համաձայնագիր կնքի. Թրամփի առաջին մեկնաբանությունը Իսրայելի հարվածից հետո
Իրանը պետք է համաձայնագիր կնքի. Թրամփի առաջին մեկնաբանությունը Իսրայելի հարվածից հետո
Sputnik Արմենիա
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակում հարվածներ է հասցրել Իրանի ռազմական: 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T14:42+0400
2025-06-13T14:42+0400
2025-06-13T20:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e0148d34d67adc19edf801b33c94d604.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի վրա Իսրայելի գիշերային հարձակումը։Նա նշել է, որ իրանցի որոշ արմատականներ համարձակ հայտարարություններ էին անում, բայց նրանք չգիտեին` ինչ է իրենց սպասում:«Իրանը պետք է գործարք կնքի, այլապես նրանից ոչինչ չի մնա, և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, արե՛ք դա, քանի դեռ շատ ուշ չէ», - եզրափակել է Թրամփը:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:2732:2048_1920x0_80_0_0_29a63f7a5990360569a24ac0160ef71d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դոնալդ թրամփ
Իրանը պետք է համաձայնագիր կնքի. Թրամփի առաջին մեկնաբանությունը Իսրայելի հարվածից հետո
14:42 13.06.2025 (Թարմացված է: 20:20 13.06.2025) Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակում հարվածներ է հասցրել Իրանի ռազմական:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի վրա Իսրայելի գիշերային հարձակումը։
«Ես Իրանին գործարք կնքելու մի քանի հնարավորություն եմ տվել։ Ամենակոշտ ձևով ասել եմ` ուղղակի արեք դա։ Բայց որքան էլ ջանացին, փորձեցին մոտենալ համաձայնագրին, այդպես էլ չստացվեց։ Ես նրանց զգուշացրել եմ, որ հետևանքները շատ ավելի վատ կլինեն, քան այն, ինչ նրանք սպասում են կամ ինչի մասին ասել են նրանց: Միացյալ Նահանգները արտադրում է աշխարհի լավագույն և մահացու ռազմական սարքավորումները, իսկ Իսրայելն ունի դրա զգալի մասը և կստանա ավելին։ Եվ, որ կարևոր է, նրանք կարողանում են դրանից օգտվել», - գրել Է Թրամփը սոցցանցում։
Նա նշել է, որ իրանցի որոշ արմատականներ համարձակ հայտարարություններ էին անում, բայց նրանք չգիտեին` ինչ է իրենց սպասում:
«Իրանը պետք է գործարք կնքի, այլապես նրանից ոչինչ չի մնա, և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, արե՛ք դա, քանի դեռ շատ ուշ չէ», - եզրափակել է Թրամփը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։