https://arm.sputniknews.ru/20250614/amn-i-het-banakcutjunnerin-masnakcelu-vorvoshum-der-chka-irani-agn-90111361.html
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դեռ հստակ որոշում չկա կիրակի օրը նախատեսված բանակցությունների վերաբերյալ։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T11:26+0400
2025-06-14T11:26+0400
2025-06-14T16:47+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_9487b083c6eef07a9f669e5e4d5c8bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․Իրանը դեռ որոշում չի կայացրել միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։Հիշեցնենք` երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվեց մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ էր հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժեց ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնեց միջնորդավորված երկխոսության։Իրան-ԱՄՆ բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված է Մուսկատում հունիսի 15-ին։Կողմերի միջև հակասությունները սրվեցին հինգերորդ փուլից առաջ։ Բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց Իրանից հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից։Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_fa3de688662c8987c35686054f6763b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու որոշում դեռ չկա․ Իրանի ԱԳՆ
11:26 14.06.2025 (Թարմացված է: 16:47 14.06.2025) ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դեռ հստակ որոշում չկա կիրակի օրը նախատեսված բանակցությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․Իրանը դեռ որոշում չի կայացրել միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու մասին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Առայժմ անհասկանալի է, թե ինչ որոշում կկայացնենք կիրակի օրվա վերաբերյալ»,- IRNA գործակալությունը մեջբերել է Բաղայիի խոսքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ
հայտարարել էր, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։
Հիշեցնենք` երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվեց մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ էր հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժեց ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնեց միջնորդավորված երկխոսության։
Իրան-ԱՄՆ բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված է Մուսկատում հունիսի 15-ին։
Կողմերի միջև հակասությունները սրվեցին հինգերորդ փուլից առաջ։ Բանակցություններից առաջ ԱՄՆ–ն պահանջեց Իրանից հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժեց այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: