00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք․ Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Պրահայում
Նիկոլ Փաշինյանը Պրահայում - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու խնդիր ունի։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հայաստանն իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դնում։ Այսօր Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և դա է մեր ռազմավարությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ դադարեցնել ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։
«Դուք գիտեք, որ մենք տարածաշրջանում բարդ իրավիճակ ունենք։ Դուք նշեցիք ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։ Նշենք, որ Հայաստանում է նաև ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին: Նախորդ տարի մենք նվազեցրել ենք ռուսական զորքերի ներկայության մակարդակը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք դադարեցնելու ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանն այլ խնդիր ունի՝ կարողանալ հաստատել կայուն և տևական խաղաղություն տարածաշրջանի երկրների հետ։ Նա հիշեցրել է, որ այս տարի հաջողվել է համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի տեքստի հարցում։ Փաշինյանի խոսքով՝ բանավոր համաձայնեցումը կա, հիմա կարևոր է ստորագրել համաձայնագիրը։
Հիշեցնենք` Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, բայց երկրների միջև ազնիվ երկխոսություն է ընթանում։
ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև «ճգնաժամ չկա»․ Մատվիենկոն Փաշինյանի հետ զրույցը կառուցողական է անվանել
Լրահոս
0