00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի ու ՀՀ-ի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, բայց ազնիվ երկխոսություն կա. Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին, Մհեր Գրիգորյան
Սերգեյ Կոպիրկին, Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Բաժանորդագրվել
Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները, Կոպիրկինի խոսքով, հասուն ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների օրինակ են:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց նրանց միջև ազնիվ երկխոսություն է ընթանում, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հասուն ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների օրինակ են՝ հիմնված պատմական մտերմության և ժողովուրդների դարավոր կապերի վրա, ինչպես նաև միջպետական բազմակողմ փոխգործակցության օրինակ:
«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ շփումների կայուն դինամիկան ինքնին խոսուն է։ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ և ներդրողի դերը։ Ռուսաստանի տնտեսական օպերատորները պետական բյուջեի առանցքային հարկատուներն են, բարեխիղճ գործատուներ ու բարերարներ»,-ասել է դեսպանը։
Դիվանագետի կարծիքով՝ հատկապես կարևոր է, որ փոխադարձ առևտրի 96%-ն իրականացվում է ազգային արժույթներով: Առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայում վճռորոշ ներդրում ունի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Բացի այդ, երկրներն ավանդաբար հատուկ ուշադրություն են դարձնում մշակութային և հումանիտար փոխգործակցության զարգացմանը, կրթական և գիտական համագործակցության վրա: Այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։
«Արտաքին քաղաքական հարցերում մեր գնահատականներն ու մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց համոզված ենք, որ բաց և ազնիվ երկխոսությունը գործընկերության հասունության վկայությունն է, կայուն և փոխշահավետ համագործակցության գրավականը: Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը»,-նշել է Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ այս տարի երկրները նշում են հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման տասնամյակը: Ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ համատեղ պատվով են կատարում ՀՀ սահմանի հայ-թուրքական և հայ-իրանական հատվածների պահպանության խնդիրները:
Մոսկվան նաև պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։
«Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար։ Ողջունում ենք խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտը և առաջարկում ենք դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։ Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և մյուս հումանիտար խնդիրների լուծմանը»,-նշել է դեսպանը։
Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի ամուր սկզբունքների հիման վրա:
© Sputnik / Aram NersesyanՄհեր Գրիգորյան
Вице-премьер Армении Мгер Григорян на приеме посольства РФ в Армении по случаю Дня России (12 июня 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Մհեր Գրիգորյան
«Կարող ենք փաստել, որ Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, միտված են շարունակել բովանդակալից և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ միջազգային տնտեսության աճող տուրբուլենտության պայմաններում կողմերը հաջողությամբ համագործակցում են, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկրների միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով մեր բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմ կապերի ու համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին, իսկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել էր ՌԴ դեսպանատուն։
Ռուսաստանի օրը պետական տոն է, որն ամեն տարի պաշտոնապես նշվում է հունիսի 12-ին։ Այն սկսել են նշել ավելի քան 30 տարի առաջ՝ 1990 թվականին պետական ինքնիշխանության մասին Հռչակագրի ընդունումից հետո։
Լրահոս
0