https://arm.sputniknews.ru/20250613/israjely-harvatsner-e-hascnum-iranin-inch-e-hajtni-ajs-zhamin-90055066.html
Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Իրանին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, թիրախում եղել են իրանցի... 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T08:09+0400
2025-06-13T08:09+0400
2025-06-13T11:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
ռազմական ավիացիա
բենիամին նեթանյահու
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90055045_0:0:1280:720_1920x0_80_0_0_7557c9cc76d2f75c53ca987bbbef0209.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Իրանին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, թիրախում եղել են իրանցի պաշտոնյաների և զինվորականների տները, նրանցից մի քանիսը զոհվել են։ Այս տեղեկատվությունը հաստատել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։«Հարվածվել են մի քանի պաշտոնյաների և զինվորականների տների։ Մի քանի մարդ զոհվել է», - ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։Ըստ իրանական ԶԼՄ–ների` Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ-ի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը և երեք միջուկային ֆիզիկոսներ։Հաստատվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի մահվան մասին տեղեկատվությունը։Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, որոնք ենթադրաբար կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպիսով, հարվածներ են հասցվել Թեհրանի, Թավրիզի միջուկային ենթակառուցվածքներում, Թավրիզի միջուկային օբյեկտում և Իլամում գտնվող թիրախներին։Տեղեկություններ կան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։Ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել։«Այս հանցագործությամբ Իսրայելն իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր և անպայման կստանա այն», - ասել է Խամենեին։Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են, և Թեհրանն իրավունք ունի դրանց արձագանքել։ Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսած լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում Իրանում թիրախների վրա ավիահարվածների առաջին շարքը հաջողված է անվանել։ «Մենք շատ հաջող նախնական հարված ենք հասցրել, և Աստծո օգնությամբ մենք կհասնենք նշանակալի նպատակների», - տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։Նա ասել է, որ ամեն պատերազմ իր գինն ունի և զգուշացրել է բնակչությանը, որ ապաստարաններում անցկացրած ժամանակը կարող է ավելի երկար լինել, քան սովորաբար՝ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարձակման պատճառով։Իսրայելի հարձակման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակության։ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք», - Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը մեջբերել է Թրամփի խոսքերը։Հիշեցնենք` հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե Թեհրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. համացանցում տեսանյութեր են հրապարակվում
Sputnik Արմենիա
Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին. համացանցում տեսանյութեր են հրապարակվում
2025-06-13T08:09+0400
true
PT0M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90055045_161:0:1121:720_1920x0_80_0_0_6b31b20c5256c678c40d0b632d11360c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ռազմական ավիացիա, բենիամին նեթանյահու, այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ռազմական ավիացիա, բենիամին նեթանյահու, այաթոլլա ալի խամենեի
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը գիշերվանից սկսած հարվածներ է հասցրել Իրանին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, թիրախում եղել են իրանցի պաշտոնյաների և զինվորականների տները, նրանցից մի քանիսը զոհվել են։ Այս տեղեկատվությունը հաստատել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Հարվածվել են մի քանի պաշտոնյաների և զինվորականների տների։ Մի քանի մարդ զոհվել է», - ասել է նա իրանական հեռուստատեսությամբ։
Ըստ իրանական ԶԼՄ–ների` Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ-ի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը և երեք միջուկային ֆիզիկոսներ։
Հաստատվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի մահվան մասին տեղեկատվությունը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, որոնք ենթադրաբար կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպիսով, հարվածներ են հասցվել Թեհրանի, Թավրիզի միջուկային ենթակառուցվածքներում, Թավրիզի միջուկային օբյեկտում և Իլամում գտնվող թիրախներին։
Տեղեկություններ կան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։
Ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել։
«Այս հանցագործությամբ Իսրայելն իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր և անպայման կստանա այն», - ասել է Խամենեին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են, և Թեհրանն իրավունք ունի դրանց արձագանքել։
«Իրանի վրա Իսրայելի հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և բացահայտ ագրեսիա են Իսլամական Հանրապետության դեմ։ Թեհրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի զինված ուժերը իրենց ողջ ուժով կպաշտպանեն իրանական ազգը», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսած լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում Իրանում թիրախների վրա ավիահարվածների առաջին շարքը հաջողված է անվանել։
«Մենք շատ հաջող նախնական հարված ենք հասցրել, և Աստծո օգնությամբ մենք կհասնենք նշանակալի նպատակների», - տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։
Նա ասել է, որ ամեն պատերազմ իր գինն ունի և զգուշացրել է բնակչությանը, որ ապաստարաններում անցկացրած ժամանակը կարող է ավելի երկար լինել, քան սովորաբար՝ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարձակման պատճառով։
Իսրայելի հարձակման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակության։ «Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք», - Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը մեջբերել է Թրամփի խոսքերը։
Հիշեցնենք` հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հակաիրանական
բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե Թեհրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները: