https://arm.sputniknews.ru/20250612/rdn-dem-e-hhn-dzernpah-irany-datapartel-e-magate-i-karavarichneri-khvorhrdi-banadzevy-90028276.html
ՌԴ–ն դեմ է, ՀՀ–ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը
ՌԴ–ն դեմ է, ՀՀ–ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի դեմ բանաձևի նախագծի քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռ երեկ։ 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T14:46+0400
2025-06-12T14:46+0400
2025-06-12T15:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
բանաձև
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը` հղում անելով իր աղբյուրներին:Դեմ է քվեարկել ընդամենը 3 պետություն՝ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն։ Հայաստանը և ևս 10 երկիր ձեռնպահ են քվեարկել, 19 երկիր` կողմ` ԱՄՆ–ն, Բրիտանիան, ԵՄ երկրները, Վրաստանն ու Ուկրաինան:AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան: Փաստաթղթի համաձայն՝ կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Թեհրանում չհայտարարագրված մի քանի օբյեկտներում գրանցված ուրանի մասնիկների վերաբերյալ:«Իրանը չկարողացավ երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա հետևանքով առաջացած հարցերն արդեն ՄԱԿ - ի անվտանգության խորհրդի իրավասությանն են պատկանում», - ասվում է բանաձևում:«Mehr» գործակալությունը հայտնում է, որ Թեհրանն անմիջապես դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը։Իրանը նշել է, որ այլ ելք չկա, քան բանաձևին պատասխանելը։ Այսպես, ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին հայտարարել Է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, որը գտնվում է պաշտպանված վայրում:Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՄԱԳԱՏԷ-ն ընդունի Թեհրանին դատապարտող բանաձևի նախագիծը:Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել էրՄԱԳԱՏԷ-ում ներկայացված բանաձևի նախագիծը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, բանաձև, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, բանաձև, միջուկային ծրագիր
ՌԴ–ն դեմ է, ՀՀ–ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը
14:46 12.06.2025 (Թարմացված է: 15:04 12.06.2025) ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի դեմ բանաձևի նախագծի քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռ երեկ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Դեմ է քվեարկել ընդամենը 3 պետություն՝ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն։ Հայաստանը և ևս 10 երկիր ձեռնպահ են քվեարկել, 19 երկիր` կողմ` ԱՄՆ–ն, Բրիտանիան, ԵՄ երկրները, Վրաստանն ու Ուկրաինան:
AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան: Փաստաթղթի համաձայն՝ կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Թեհրանում չհայտարարագրված մի քանի օբյեկտներում գրանցված ուրանի մասնիկների վերաբերյալ:
«Իրանը չկարողացավ երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա հետևանքով առաջացած հարցերն արդեն ՄԱԿ - ի անվտանգության խորհրդի իրավասությանն են պատկանում», - ասվում է բանաձևում:
«Mehr» գործակալությունը հայտնում է, որ Թեհրանն անմիջապես դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը։
«ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ վճռականորեն դատապարտում են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընդունած և ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեք երկրների առաջարկած բանաձևը։ Իրանը միշտ հավատարիմ է եղել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։ Միևնույն ժամանակ բանաձևի հեղինակները լռում են իսրայելական միջուկային զինանոցի և Գերմանիայի տարածքում ֆրանսիական մարտագլխիկներ տեղակայելու Բեռլինի պատրաստակամության մասին», - նշվում է հայտարարության մեջ:
Իրանը նշել է, որ այլ ելք չկա, քան բանաձևին պատասխանելը։ Այսպես, ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին հայտարարել Է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, որը գտնվում է պաշտպանված վայրում:
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՄԱԳԱՏԷ-ն ընդունի Թեհրանին դատապարտող բանաձևի նախագիծը:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը քննադատել էրՄԱԳԱՏԷ-ում ներկայացված բանաձևի նախագիծը։