https://arm.sputniknews.ru/20250613/israjeli-kvoghmic-irani-vra-chhrahrvats-harvatsnern-anynduneli-en-rd-agn-90074825.html
Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված հարվածներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ
Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված հարվածներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ն նշել է, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները խաթարել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ առճակատումը նվազեցնելու բազմակողմանի ջանքերը։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T14:34+0400
2025-06-13T14:34+0400
2025-06-13T14:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
ագրեսիա
իսրայել
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_fab618dd6eff6f18cdc096bfb7902f06.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Իրանի, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները որակել է ոչ հրահրված և անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքների օբյեկտների դեմ չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են», – ասվում է փաստաթղթում։ՌԴ գերատեսչությունից ընդգծել են նաև, որ «միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ իրեն անտարբեր վերաբերվել նման վայրագություններին, որոնք կործանում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»։ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա, որը գիտակցված ընտրություն է կատարել սրացման օգտին։ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ի գիշերը Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները խաթարել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առճակատումը նվազեցնելու բազմակողմանի ջանքերը։Նշվում է, որ տեղի ունեցածին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ այս հարձակումները տեղի են ունեցել ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստի թեժ պահին և Իրանի ու ԱՄՆ–ի ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախօրեին։«Խորապես համոզված ենք, որ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ են բերում Իրանի վրա հարձակումը ծրագրողները, մշակողները և իրականացնողները, իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը ռազմական ուժային լուծում չունի և կարող է ձեռք բերվել միայն խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Հույս ունենք, որ հենց այս մոտեցումը, ի վերջո, կհաղթանակի։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրացումը և տարածաշրջանը չընկղմվի լայնածավալ պատերազմի մեջ», – ընդգծվում է փաստաթղթում։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Իրանի հարվածները Իսրայելին սպառնում են լայնածավալ պատերազմով. փորձագետները՝ ռիսկերի մասինՀարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_83296d63087483f46a4a58de41cdb39f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ագրեսիա, իսրայել, ռուսաստան, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ագրեսիա, իսրայել, ռուսաստան, պատերազմ
Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված հարվածներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ն նշել է, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները խաթարել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ առճակատումը նվազեցնելու բազմակողմանի ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն Իսրայելի կողմից Իրանի, նրա քաղաքացիների, խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները որակել է ոչ հրահրված և անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների և միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքների օբյեկտների դեմ չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են», – ասվում է փաստաթղթում։
ՌԴ գերատեսչությունից ընդգծել են նաև, որ «միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ իրեն անտարբեր վերաբերվել նման վայրագություններին, որոնք կործանում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»։
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքների պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա, որը գիտակցված ընտրություն է կատարել սրացման օգտին։
«Ակնհայտ է, որ Արևմտյան Երուսաղեմում գիտակցված ընտրություն է արվել լարվածությունն էլ ավելի սրելու և խաղադրույքները բարձրացնելու օգտին: Բազմիցս զգուշացումներ են արվել տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը սպառնացող ռազմական արկածախնդրությունների կործանարար լինելու մասին: Այդ սադրանքի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա», – ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է նաև, որ հունիսի 13-ի գիշերը Իրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները խաթարել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առճակատումը նվազեցնելու բազմակողմանի ջանքերը։
Նշվում է, որ տեղի ունեցածին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն փաստը, որ այս հարձակումները տեղի են ունեցել ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նիստի թեժ պահին և Իրանի ու ԱՄՆ–ի ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախօրեին։
«Խորապես համոզված ենք, որ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ են բերում Իրանի վրա հարձակումը ծրագրողները, մշակողները և իրականացնողները, իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը ռազմական ուժային լուծում չունի և կարող է ձեռք բերվել միայն խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Հույս ունենք, որ հենց այս մոտեցումը, ի վերջո, կհաղթանակի։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրացումը և տարածաշրջանը չընկղմվի լայնածավալ պատերազմի մեջ», – ընդգծվում է փաստաթղթում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։