00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի հարվածները Իսրայելին սպառնում են լայնածավալ պատերազմով. փորձագետները՝ ռիսկերի մասին

© AP Photo / Vahid SalemiԻրանի հարվածները Իսրայելին
Իրանի հարվածները Իսրայելին - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն այնքան, որքան կպահանջվի: Խամենեին Իսրայելին լուրջ պատասխան է խոստացել:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բենյամին Նեթանյահուի՝ Իրանին հարվածելու որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների համար, կարծում են փորձագետները:
ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի կենտրոնի փորձագետ Իրինա Ֆյոդորովան RT-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Իրանի հարվածները Իսրայելին կարող են քայլ դառնալ դեպի լայնածավալ պատերազմ:
«Եթե նա այս դեպքում չպատասխանի, դրանով կցուցադրի իր լիակատար թուլությունը և ստիպված կլինի համաձայնել ցանկացած պայմանի, որը ԱՄՆ–ն կթելադրի իրեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում: Այսինքն՝ ակնհայտ է ուրանի հարստացման լիարժեք բացառումը Իրանի տարածքում, հարստացված ուրանի բոլոր պաշարների վերացումը, մասնակի դուրսբերում մեկ այլ երկրի տարածք և, ընդհանուր առմամբ, Իրանի բոլոր միջուկային հնարավորությունների լիակատար զրոյացումը», – կարծում է Ֆյոդորովան։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ոչ ոք հետաքրքրված չէ լայնածավալ ռազմական գործողություններով»։
«Եթե Իրանը բավականաչափ լուրջ արձագանքի (հարվածներ հասցվեն Իսրայելի տարածքում, հնարավոր է՝ երկրի միջուկային օբյեկտների գտնվելու վայրերին), ապա դա, իհարկե, քայլ է դեպի լայնամասշտաբ պատերազմ, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանն առանց բացառության», – ասել է նա։
Քաղաքագետ, Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի պատմության և քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շապովալովն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների նպատակը ոչ այնքան Թեհրանին պարտության մատնելու մեջ, որքան ԱՄՆ–ին խոշոր պատերազմի մեջ ներքաշելու։
«Ամերիկա-իրանական բանակցությունների հաջողությունը էապես կբարդացներ Իսրայելի դիրքը, քանի որ այն միլիտարիստական ​​պետություն է, և ԱՄՆ–ի հետ դաշինքի շարունակությունն ու Վաշինգտոնից անսահմանափակ օգնություն ստանալը հնարավոր է միայն ռազմական հակամարտության կամ ռազմական հակամարտության սպառնալիքի պայմաններում», – ասել է նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
Փորձագետի խոսքով՝ այժմ ԱՄՆ ներկայացուցիչները զուսպ և զգուշավոր են արձագանքել տեղի ունեցողին։
Միևնույն ժամանակ Bloomberg-ը գրում է, որ Նեթանյահուն, ըստ երևույթին, «մարտահրավեր է նետել» Թրամփին՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու որոշմամբ։ Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահին փաստի առաջ է կանգնեցրել։ Հավելվում է, որ Նեթանյահուի որոշումը կասկածի տակ է դնում ամերիկացի առաջնորդի՝ նման դաշնակցի վրա ազդելու կարողությունը, էլ չասած Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների մասին։ Թեև Թրամփը խոստացել էր վերջ դնել Մերձավոր Արևելքում հակամարտություններին, Իսրայելի գործողությունները մեծացնում են Վաշինգտոնի` դրանց մեջ ներքաշվելու հավանականությունը։
Իսրայելն այսօր Իրանի վրա հարվածների հինգ ալիք է իրականացրել։ Ակնկալվում է, որ Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ կհասցնի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն անօդաչուների հարվածների ժամանակ թռել է անհայտ ուղղությամբ, սակայն հարձակման սպառնալիքի նվազեցումից հետո վերադարձել է։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ իրանական բանակին «գործողությունների ազատություն» է տվել՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու հարցում։
Իսրայելի հարվածները վնաս են հասցրել Նաթանզում իրանական միջուկային օբյեկտին, արտահոսք չկա
Իսրայելի հարվածների ֆոնին իրանական Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել։ Կարմիր դրոշը մզկիթի վրա բարձրացվել է նաև 2024 թվականի սեպտեմբերին ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և 2020 թվականի հունվարին ԻՀՊԿ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահից հետո։
Լրահոս
0