ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կրկին հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հարցեր են ուղղվել նաև ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, սակայն նա դրանց մեծ մասին չի պատասխանել։ Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հունիսի 19-ին։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: