https://arm.sputniknews.ru/20250612/heru-mna-haj-araqelakan-ekeghecuc-bvoghvoqi-akcia-vrastanum-hajastani-despanutjan-arjev-90053658.html
«Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց». բողոքի ակցիա՝ Վրաստանում Հայաստանի դեսպանության առջև
«Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց». բողոքի ակցիա՝ Վրաստանում Հայաստանի դեսպանության առջև
Sputnik Արմենիա
Ակցիայի ավարտին ընթերցվեց «Վրաստանի հայ համայնքի» հայտարարությունը, որում քննադատվում է եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները: 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T23:30+0400
2025-06-12T23:30+0400
2025-06-12T23:30+0400
վրաստանի հանրապետություն
բողոքի ակցիա
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90052730_0:384:2048:1536_1920x0_80_0_0_7838265dfe21ee96165752bf8ce6671f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Թբիլիսիում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ կազմակերպած ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Վեհափառ հայրապետին։Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի ֆեյսբուքյան էջից։Կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, բարձրաձայնել Հայոց եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին աջակցելու մասին:Բողոքի գործողությունն ավարտվել է հայտարարության ընթերցմամբ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90052730_0:0:2048:1536_1920x0_80_0_0_a493a68b6edea588fdb24367c4d0b0b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, բողոքի ակցիա, հայ առաքելական եկեղեցի
վրաստանի հանրապետություն, բողոքի ակցիա, հայ առաքելական եկեղեցի
«Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց». բողոքի ակցիա՝ Վրաստանում Հայաստանի դեսպանության առջև
Ակցիայի ավարտին ընթերցվեց «Վրաստանի հայ համայնքի» հայտարարությունը, որում քննադատվում է եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Թբիլիսիում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ կազմակերպած ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Վեհափառ հայրապետին։
Կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, բարձրաձայնել Հայոց եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին աջակցելու մասին:
Բողոքի գործողությունն ավարտվել է
հայտարարության ընթերցմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։