https://arm.sputniknews.ru/20250605/kvonjakvov-bernvats-52-hajkakan-meqena-14-or-kangaric-hetvo-vrastanic-sharzhvel-e-rd-papvojan-89759974.html
Կոնյակով բեռնված 52 հայկական մեքենա 14 օր կանգառից հետո Վրաստանից շարժվել է ՌԴ. Պապոյան
Կոնյակով բեռնված 52 հայկական մեքենա 14 օր կանգառից հետո Վրաստանից շարժվել է ՌԴ. Պապոյան
Sputnik Արմենիա
Այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ 05.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-05T18:32+0400
2025-06-05T18:32+0400
2025-06-05T18:42+0400
բեռնատար
կոնյակ
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
նախարար
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42498070_0:0:720:405_1920x0_80_0_0_c9102e51e56482d426bf5d7cdfe46eea.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանի խոսքով` այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։«Կա կոնկրետ պայմանավորվածություն ու կոնկրետ մեխանիզմ, որոնք դեռևս քննարկման մեջ են։ ՀՀ կառավարության միջամտության հետաևանքով կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ արտահանողների ապրանք այսօր կհասնի ՌԴ, ինչը կարևոր ու կենսական նշանակություն ուներ նրանց համար»,- ասաց նախարարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կայցելի Հայաստան, և այցի ընթացքում կքննարկվի նաև Վրաստանում մնացած հայկական բեռնատարների խնդիրը։ Պապոյանն ասաց, որ նախարարի այցը չի հետաձգվել։ Վաղը հանդիպումը տեղի կունենա, ու խնդիրը կլուծվի վերջնականապես։Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42498070_110:0:650:405_1920x0_80_0_0_5971567e8630fd31d4665f4dafe37b47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, կոնյակ, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նախարար, գևորգ պապոյան
բեռնատար, կոնյակ, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, նախարար, գևորգ պապոյան
Կոնյակով բեռնված 52 հայկական մեքենա 14 օր կանգառից հետո Վրաստանից շարժվել է ՌԴ. Պապոյան
18:32 05.06.2025 (Թարմացված է: 18:42 05.06.2025) Այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ես երեկ խոսեցի Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ, նա ինձ խոստացավ, որ 33 մեքենա կթողնեն, բայց հետո ինձ տեղեկացրեցին, որ Վրաստանը դրական վիզայով դեկլարացիա է տվել է 52 մեքենայի համար»,- ասաց նախարարը։
Պապոյանի խոսքով` այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։
«Կա կոնկրետ պայմանավորվածություն ու կոնկրետ մեխանիզմ, որոնք դեռևս քննարկման մեջ են։ ՀՀ կառավարության միջամտության հետաևանքով կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ արտահանողների ապրանք այսօր կհասնի ՌԴ, ինչը կարևոր ու կենսական նշանակություն ուներ նրանց համար»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կայցելի Հայաստան, և այցի ընթացքում կքննարկվի նաև Վրաստանում մնացած հայկական բեռնատարների խնդիրը։ Պապոյանն ասաց, որ նախարարի այցը չի հետաձգվել։ Վաղը հանդիպումը տեղի կունենա, ու խնդիրը կլուծվի վերջնականապես։
Հիշեցնենք`
մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
Օրեր անց Վրաստանի
ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։
Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։
Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան,
լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։