https://arm.sputniknews.ru/20250611/hajastani-het-sahmany-bacelu-hamar-turqian-nvor-pajmanner-chi-arajadri-pvordzageti-kartsiqy-89986432.html
Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան նոր պայմաններ չի՞ առաջադրի. փորձագետի կարծիքը
Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան նոր պայմաններ չի՞ առաջադրի. փորձագետի կարծիքը
Sputnik Արմենիա
Թուրք պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը և կայուն խաղաղության հաստատումը լիովին կփոխեն տարածաշրջանային... 11.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-11T19:13+0400
2025-06-11T19:13+0400
2025-06-11T19:13+0400
հայաստան
թուրքիա
անկարա
մարգարա
սահման
թուրքագետ
վարուժան գեղամյան
միտաթ չելիքպալա
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903411_0:151:1601:1051_1920x0_80_0_0_4ae19335f774f0e4d5ef7a32da57b5da.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Թուրքիան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի հետ սահմանի բացման համար նոր պայմաններ չի առաջադրի: Երևանում APRI Armenia ֆորումի ժամանակ նման կարծիք հայտնեց Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Միտաթ Չելիքպալան։Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու կայուն խաղաղությունն ամբողջությամբ կփոխեն տարածաշրջանային իրավիճակը, և Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ։Թուրքիան ևս հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ. Վարուժան ԳեղամյանԹուրք պրոֆեսորի կարծիքով՝ պայմանագրի առկայությունը թույլ կտա խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պարբերական աճից, ինչպես նաև պայմաններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար:Նրա կարծիքով` երկու կողմերն էլ հասկանում են հարաբերությունների լիարժեք վերականգնման օգուտները:Չելիքպալայի հետ համաձայն չէ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, որն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2022 թվականին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն առ այսօր չեն իրագործվում։«Ես թերահավատ եմ, քանի որ Թուրքիայի կողմից սահմանը բացելու ձգտում չեմ տեսնում», – ասաց Գեղամյանը:Հայաստան–Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետն այսուհետ կվերահսկեն ՀՀ սահմանապահներըՆրա խոսքով՝ խոսքը միայն փակ սահմանների մասին չէ։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի շրջափակման նպատակով, և նշաններ չկան, թե Անկարան ցանկանում է թուլացնել շրջափակումը։Գեղամյանի կարծիքով՝ Թուրքիան մշտապես օգտագործում է սահմանի բացման հարցը Հայաստանի կողմից զիջումների հասնելու համար։ Ընդ որում, պահանջները տարբեր տարիների ընթացքում տարբեր են՝ զորքերի դուրսբերում Արցախի որոշ շրջաններից, հետո լիակատար հրաժարում ԼՂ-ից, իսկ հիմա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում։ Թե ինչպիսին կլինի սահմանի բացման վերջնական գինը, դեռ պարզ չէ։Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ պահից սկսած, հայկական կողմը դրական ազդակներ է ակնկալում Անկարայից՝ երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու առումով:
թուրքիա
անկարա
մարգարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903411_0:0:1601:1200_1920x0_80_0_0_69dbc93808eacde1aaf8653616abb9ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, անկարա, մարգարա, սահման, թուրքագետ, վարուժան գեղամյան, միտաթ չելիքպալա, խաղաղության պայմանագիր
հայաստան, թուրքիա, անկարա, մարգարա, սահման, թուրքագետ, վարուժան գեղամյան, միտաթ չելիքպալա, խաղաղության պայմանագիր
Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան նոր պայմաններ չի՞ առաջադրի. փորձագետի կարծիքը
Թուրք պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը և կայուն խաղաղության հաստատումը լիովին կփոխեն տարածաշրջանային իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Թուրքիան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի հետ սահմանի բացման համար նոր պայմաններ չի առաջադրի: Երևանում APRI Armenia ֆորումի ժամանակ նման կարծիք հայտնեց Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Միտաթ Չելիքպալան։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու կայուն խաղաղությունն ամբողջությամբ կփոխեն տարածաշրջանային իրավիճակը, և Թուրքիան կարող է միջնորդի դեր խաղալ։
Թուրք պրոֆեսորի կարծիքով՝ պայմանագրի առկայությունը թույլ կտա խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պարբերական աճից, ինչպես նաև պայմաններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար:
«Եթե կողմերը համաձայնագիրը վերջնականացնեն, դա կլինի խոշոր ձեռքբերում և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ կբացի», – ասաց Չելիքպալան:
Նրա կարծիքով` երկու կողմերն էլ հասկանում են հարաբերությունների լիարժեք վերականգնման օգուտները:
Չելիքպալայի հետ համաձայն չէ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, որն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2022 թվականին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն առ այսօր չեն իրագործվում։
«Ես թերահավատ եմ, քանի որ Թուրքիայի կողմից սահմանը բացելու ձգտում չեմ տեսնում», – ասաց Գեղամյանը:
Նրա խոսքով՝ խոսքը միայն փակ սահմանների մասին չէ։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի շրջափակման նպատակով, և նշաններ չկան, թե Անկարան ցանկանում է թուլացնել շրջափակումը։
Գեղամյանի կարծիքով՝ Թուրքիան մշտապես օգտագործում է սահմանի բացման հարցը Հայաստանի կողմից զիջումների հասնելու համար։ Ընդ որում, պահանջները տարբեր տարիների ընթացքում տարբեր են՝ զորքերի դուրսբերում Արցախի որոշ շրջաններից, հետո լիակատար հրաժարում ԼՂ-ից, իսկ հիմա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում։ Թե ինչպիսին կլինի սահմանի բացման վերջնական գինը, դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ պահից սկսած, հայկական կողմը դրական ազդակներ է ակնկալում Անկարայից՝ երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու առումով: