00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ևս հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ. Վարուժան Գեղամյան

Բաժանորդագրվել
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ թուրքական ընկալմամբ` հիմա Հայաստանից հնարավոր է պոկել ամեն ինչ։
Թուրքիան Հայաստանին որպես առանձին քաղաքական նախագիծ չի ընկալում, հետևաբար այդ երկու երկրների միջև գործակցային որևէ հարաբերություններ հնարավոր չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների զարգացումներին։
Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մեկ տարվա ընթացքում մի քանի հանդիպում են ունեցել։ Բացի այդ, հոկտեմբերին Պրահայում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը։ Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կարգավորել բեռնափոխադրումները, ինչպես նաև ցամաքային հաղորդակցություն բացել երրորդ երկրների քաղաքացիների համար: Թուրք պաշտոնյաները միաժամանակ հայտարարում են, որ Երևանի հետ բանակցային գործընթացը ընթանում է Բաքվի հետ սերտ համաձայնեցմամբ։
Թուրքագետի խոսքով` Հայաստան–Թուրքիա հարաբերությունները տեղավորվում են միայն մեկ կոնտեքստում` հայ–թուրքական հակամարտության, որը շարունակվելու է այնքան, քանի դեռ կան երկու երկրները։ Այդ իսկ պատճառով նա բացառում է, որ Հայաստանը առանց նախապայմանների հարաբերություններ կկառուցի այդ երկրի հետ։
«Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի շուրթերից այնպիսի պահանջներ են հնչում, որոնք նախորդ տասնամյակներում հնչել են գերազանցապես Թուրքիայի կողմից։ Դրանք, ըստ էության, Թուրքիայի նախապայմաններն են, որոնք ենթադրում են, որ այս տարածաշրջանում չպետք է լինի հայկական առանձին քաղաքական միավոր»,–ասաց նա։
Գեղամյանն ընդգծեց, որ Թուրքիան տարածաշրջանում մեծ հավակնություններ ունի և դրանց մի մասը կյանքի կոչելու որոշակի հնարավորություններ։
«Վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքի տարածաշրջանի առնվազն երեք հատվածներում Թուրքիան տարածքային ձեռքբերումներ ունի` Սիրիայի հյուսիսային մասը, Իրաքի հյուսիսային տարածքների մի մասը, ինչպես նաև ռազմական զորակազմի տեղակայումն Ադրբեջանում։ Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս Անկարայի լուրջ էքսպանսիոնիստական մտադրությունները»,–ասաց նա։
Թուրքագետը համոզված է, որ նաև այս փաստերով պայմանավորված` ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը ՀՀ–ի հետ չեն կառուցի այնպիսի դիվանագիտական կամ տնտեսական հարաբերություններ, որից կարող է ՀՀ–ն որևէ օգուտ ունենալ։ Ավելին` ըստ նրա` Թուրքան ևս հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ` հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, որ իրենք սատարում են Ադրբեջանի գործողություններին։ Իսկ Ադրբեջանի նախագահը վերջերս կրկին սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Նրա խոսքով` Հայաստանն այս իրավիճակում է հայտնվել 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո, և այժմ այս բանակցություններում, թուրքական ընկալմամբ, հիմա Հայաստանից հնարավոր է պոկել ամեն ինչ։
«ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերություններում չեն պատրաստվում պաշտպանել հայկական շահերը և պատրաստ են կեղծ բարգավաճման կոնցեպտի տակ զիջել ցանկացած հարց, որը Թուրքիան պահանջում է»,–ասաց թուրքագետը։
Ըստ նրա` միակ ելքը, Հայաստանի երկրորդ կապիտուլյացիան կանխելու ամենաարդյունավետ մեխանիզմը Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացի կասեցումն է, սակայն կասկածում է, որ իշխանությունները կգնան դրան։
Ցեղասպանության հարցում ՀՀ-ն դեռ չի կարող ազդել Թուրքիայի վրա, բայց ամեն ինչ կարող է փոխվել
Լրահոս
0