https://arm.sputniknews.ru/20250610/magate-n-israjelin-e-pvokhancel-iranic-stacvats-gaghtni-tvjalnery-fars-89930758.html
ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին է փոխանցել Իրանից ստացված գաղտնի տվյալները. Fars
ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին է փոխանցել Իրանից ստացված գաղտնի տվյալները. Fars
Sputnik Արմենիա
Իրանը հայտնել է Իսրայելի ատոմային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի հսկայական ծավալ ստանալու մասին։ 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T14:11+0400
2025-06-10T14:11+0400
2025-06-10T14:28+0400
մագատէ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34553863_0:167:1601:1067_1920x0_80_0_0_6b395ece6e197ce2934d789d5ccc51d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համակարգել է իր գործողությունները Իսրայելի հետ և Իրանի տրամադրած գաղտնի տեղեկատվությունը փոխանցել նրան։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։Պարբերականի տվյալներով` ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի նամակագրությունից զգայուն տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը հայտնվել են Իսրայելի հատուկ ծառայությունների տիրապետության տակ։ Այդ նամակները, ինչպես պնդում են, նախատեսված էին բացառապես գործակալության համար և փոխանցվել են գաղտնի ուղիներով։Իրանը գործարքի դեպքում ամերիկյան տեսուչներին թույլ կտա մտնել միջուկային օբյեկտներ. ԷսլամիԱյս ֆոնին Իրանն ավելի վաղ հայտնել էր Իսրայելի ատոմային ծրագրին առնչվող գաղտնի փաստաթղթերի մեծ ծավալ ստանալու մասին։ Հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը դրանք անվանել է «հետախուզական տվյալների գանձարան», որոնք, ըստ նրա, կամրապնդեն Իրանի հարձակողական կարողությունները։Իրավիճակի սրումը կապված է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցի հրապարակման հետ, որում, AFP-ի տվյալներով, գործակալության հետ Իրանի համագործակցության մակարդակը բնութագրել է որպես «ոչ բավարար»։ Թեհրանը մերժել է նման գնահատականները՝ մեղադրելով գործակալությանը Իսրայելի կողմից տրամադրված ոչ հուսալի տեղեկատվությունն օգտագործելու մեջ։Լրացուցիչ լարվածություն է առաջացնում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի հնարավոր ընդունումը: Ինչպես գրել է Reuters-ը, արևմտյան երկրները մտադիր են մեղադրել Իրանին միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները խախտելու մեջ՝ գրեթե երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ։Գրոսին բացատրում է, թե ինչու է Իրանի համար կարևոր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունըԻ պատասխան՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ եթե բանաձևն ընդունվի, երկիրը կսահմանափակի գործակալության հետ համագործակցությունը։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/16/34553863_88:0:1511:1067_1920x0_80_0_0_408e3fa6959fae2038ea771af07a7034.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
մագատէ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին է փոխանցել Իրանից ստացված գաղտնի տվյալները. Fars
14:11 10.06.2025 (Թարմացված է: 14:28 10.06.2025) Իրանը հայտնել է Իսրայելի ատոմային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի հսկայական ծավալ ստանալու մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համակարգել է իր գործողությունները Իսրայելի հետ և Իրանի տրամադրած գաղտնի տեղեկատվությունը փոխանցել նրան։ Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով` ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի նամակագրությունից զգայուն տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը հայտնվել են Իսրայելի հատուկ ծառայությունների տիրապետության տակ։ Այդ նամակները, ինչպես պնդում են, նախատեսված էին բացառապես գործակալության համար և փոխանցվել են գաղտնի ուղիներով։
Այս ֆոնին Իրանն ավելի վաղ հայտնել էր Իսրայելի ատոմային ծրագրին առնչվող գաղտնի փաստաթղթերի մեծ ծավալ ստանալու մասին։ Հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը դրանք անվանել է «հետախուզական տվյալների գանձարան», որոնք, ըստ նրա, կամրապնդեն Իրանի հարձակողական կարողությունները։
Իրավիճակի սրումը կապված է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցի հրապարակման հետ, որում, AFP-ի տվյալներով, գործակալության հետ Իրանի համագործակցության մակարդակը բնութագրել է որպես «ոչ բավարար»։ Թեհրանը մերժել է նման գնահատականները՝ մեղադրելով գործակալությանը Իսրայելի կողմից տրամադրված ոչ հուսալի տեղեկատվությունն օգտագործելու մեջ։
Լրացուցիչ լարվածություն է առաջացնում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի հնարավոր ընդունումը: Ինչպես գրել է Reuters-ը, արևմտյան երկրները մտադիր են մեղադրել Իրանին միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները խախտելու մեջ՝ գրեթե երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ։
Ի պատասխան՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել է, որ եթե բանաձևն ընդունվի, երկիրը կսահմանափակի գործակալության հետ համագործակցությունը։