https://arm.sputniknews.ru/20250523/omani-ag-nakharary-vorvoshaki-arajyntac-e-ardzanagrel-amn-i-ev-irani-banakcutjunnerum-89304536.html
Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
Sputnik Արմենիա
Իրանի միջուկային ծրագրի հնարավոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին: 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T20:05+0400
2025-05-23T20:05+0400
2025-05-23T20:05+0400
օման
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ուրան
համաձայնագիր
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_0:60:3534:2048_1920x0_80_0_0_7c7c0ea75931fb195cb0c32ebdbd4993.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո նշել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց կա:Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կպարզաբանվեն մնացած հարցերը, ինչը թույլ կտար առաջ ընթանալ դեպի կայունև արժանապատիվ համաձայնություն:Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին: Հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը:Դրան ի պատասխան, Իրանիգերագույն առաջնորդ Ալի Խամենեին կասկածի տակէ դրելգործարքի հասնելու հնարավորությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի պահանջը սխալ է: Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն գա, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից:Չնայած տարաձայնություններին` Վաշինգտոնը հայտարարել է, որ հավատում է Իրանի հետ բանակցությունների հաջողությանը: ԱՄՆ-ն բանակցությունների միջոցով ձգտում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա (թեև Իրանի իշխանությունները հերքում են ուրանը ռազմական նպատակներով հարստացնելու մասին կասկածները), Թեհրանն իր հերթին նպատակ ունի, որ ԱՄՆ-ն չեղարկի նախկինում սահմանած պատժամիջոցները:
օման
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_755:0:3486:2048_1920x0_80_0_0_f0709503bc3e551de1f139e514ef1c6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, ամն, իրանի իսլամական հանրապետություն, ուրան, համաձայնագիր, միջուկային ծրագիր
օման, ամն, իրանի իսլամական հանրապետություն, ուրան, համաձայնագիր, միջուկային ծրագիր
Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
Իրանի միջուկային ծրագրի հնարավոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո նշել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց կա:
«Այսօր Հռոմում կայացած Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացով», - X սոցիալական ցանցում գրել է բանակցություններում միջնորդական առաքելություն ստանձնած ալ-Բուսաիդին:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կպարզաբանվեն մնացած հարցերը, ինչը թույլ կտար առաջ ընթանալ դեպի կայունև արժանապատիվ համաձայնություն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի աճող տարաձայնությունների ֆոնին: Հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը:
Դրան ի պատասխան, Իրանիգերագույն առաջնորդ Ալի Խամենեին կասկածի տակէ դրելգործարքի հասնելու հնարավորությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի պահանջը սխալ է: Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն գա, եթե ԱՄՆ–ն պնդի, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելու նպատակով Իրանը հնարավոր է համարել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին:
Չնայած տարաձայնություններին` Վաշինգտոնը հայտարարել է, որ հավատում է Իրանի հետ բանակցությունների հաջողությանը: ԱՄՆ-ն բանակցությունների միջոցով ձգտում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա (թեև Իրանի իշխանությունները հերքում են ուրանը ռազմական նպատակներով հարստացնելու մասին կասկածները), Թեհրանն իր հերթին նպատակ ունի, որ ԱՄՆ-ն չեղարկի նախկինում սահմանած պատժամիջոցները: