00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

© Sputnik / Пелагия Тихонова / Անցնել մեդիապահոցՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2025
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համոզված է, որ աշխարհում չկա ժողովուրդ, որը կհրաժարվի հողին հանձնել իր զոհված զինվորներին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի կողմից զինվորների մարմիններն ընդունելուց հրաժարվելը:
Զոհված ուկրաինացիների մարմիններով էշելոնը կանգնած է. գեներալ Զորին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 7-ին: Ռուսաստանի ՊՆ կոնտակտային խումբը ժամանել է սահման՝ բերելով ավելի քան 1200 մարմին, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանակման չեն ներկայացել։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ հենց այսօր՝ Հոգեգալստյան ծնողական շաբաթ օրը, Ուկրաինան պետք է ընդուներ իր ընկածներին:
Զախարովան նշել է, որ աշխարհում չկա այնպիսի ժողովուրդ կամ ազգ, որը հրաժարվի հողին հանձնել իր զինվորներին:
«Բայց կա Կիևի ռեժիմ, որը մարդատյաց գաղափարախոսություն է դավանում և ցեղասպանություն իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք` Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակման և զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու մասին, սակայն ենթադրյալ փոխանակման վայր է ժամանել միայն ռուսական կողմը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։
Կիևը հանկարծ հետաձգել է մարմինների ընդունումն ու գերիների փոխանակումը. Մեդինսկի
Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին: Փոխանակման առավելագույն շեմը կկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմինները:
Լրահոս
0