https://arm.sputniknews.ru/20250607/kievy-hankarts-hetadzgel-e-marminneri-yndunumn-u-gerineri-pvokhanakumy-medinski-89855031.html
Կիևը հանկարծ հետաձգել է մարմինների ընդունումն ու գերիների փոխանակումը. Մեդինսկի
Կիևը հանկարծ հետաձգել է մարմինների ընդունումն ու գերիների փոխանակումը. Մեդինսկի
Sputnik Արմենիա
Բանակցողների խումբը, Մեդինսկու խոսքով, նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր։ 07.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-07T16:00+0400
2025-06-07T16:00+0400
2025-06-07T16:12+0400
վլադիմիր մեդինսկի
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բանակցություն
հատուկ ռազմական գործողություն
հատուկ քննչական ծառայություն (հքծ)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89854291_3:0:917:514_1920x0_80_0_0_1a849f6993c31acb1da298b0534cd8e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումն ու ռազմագերիների փոխանակումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:Նրա խոսքով` ռուսական կողմը, ստամբուլյան պայմանավորվածություններին համապատասխան, հունիսի 6-ին ձեռնամուխ է եղել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ավելի քան 6 հազար մարմին Ուկրաինային փոխանցելու, ինչպես նաև վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիների ու մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակման մարդասիրական ակցիայի իրականացմանը:Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Իրան հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ արտգործնախարարՄեդինսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորների սառեցված մարմինների մի մասն արդեն փոխանակման վայր է տեղափոխվել սառնարանային բեռնատարներով։ Մնացածը ճանապարհին է։ Բացի այդ, փոխանակումը սկսելու համար Ուկրաինային է փոխանցվել 640 ռազմագերիների անուններով առաջին ցուցակը՝ «վիրավորներ, ծանր հիվանդներ և երիտասարդներ» կատեգորիաներով։Բանակցողների խումբը, Մեդինսկու խոսքով, նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր։ ՌԴ նախագահի օգնականը Կիևին կոչ է անում հետևել ժամանակացույցին և ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն և անմիջապես անցնել փոխանակմանը։Կիևի ահաբեկչություններն ուղղված են եղել Ստամբուլում բանակցությունների տապալմանը. Պուտին«Թող, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր կողմից 1200 զինվոր և սպա տուն վերադառնալու հնարավորություն ունենա։ Կոչ ենք անում վերջապես վերցնել ԶՈւ 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի ընտանիքները մարդկայնորեն հողին հանձնեն նրանց։ Մենք տեղում ենք: Մենք լիովին պատրաստ ենք աշխատել»,–նշել է Մեդինսկին:Նա նշել է, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են անձամբ համոզվել, որ ամեն ինչ այդպես է, և որ Ռուսաստանը միշտ պահում է իր խոսքը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полное заявление Владимира Мединского о срыве Украиной договоренностей по передаче шести тысяч погибших военнослужащих ВСУ.
Sputnik Արմենիա
Полное заявление Владимира Мединского о срыве Украиной договоренностей по передаче шести тысяч погибших военнослужащих ВСУ.
2025-06-07T16:00+0400
true
PT1M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/07/89854291_117:0:802:514_1920x0_80_0_0_151c08ac349a8ac895231ba2c4c54172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, հատուկ քննչական ծառայություն (հքծ), ուկրաինա
վլադիմիր մեդինսկի, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, հատուկ քննչական ծառայություն (հքծ), ուկրաինա
Կիևը հանկարծ հետաձգել է մարմինների ընդունումն ու գերիների փոխանակումը. Մեդինսկի
16:00 07.06.2025 (Թարմացված է: 16:12 07.06.2025) Բանակցողների խումբը, Մեդինսկու խոսքով, նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումն ու ռազմագերիների փոխանակումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Նրա խոսքով` ռուսական կողմը, ստամբուլյան պայմանավորվածություններին համապատասխան, հունիսի 6-ին ձեռնամուխ է եղել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ավելի քան 6 հազար մարմին Ուկրաինային փոխանցելու, ինչպես նաև վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիների ու մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակման մարդասիրական ակցիայի իրականացմանը:
Մեդինսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորների սառեցված մարմինների մի մասն արդեն փոխանակման վայր է տեղափոխվել սառնարանային բեռնատարներով։ Մնացածը ճանապարհին է։ Բացի այդ, փոխանակումը սկսելու համար Ուկրաինային է փոխանցվել 640 ռազմագերիների անուններով առաջին ցուցակը՝ «վիրավորներ, ծանր հիվանդներ և երիտասարդներ» կատեգորիաներով։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին։ Սակայն ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես դիակների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,–գրել է Մեդինսկին։
Բանակցողների խումբը, Մեդինսկու խոսքով, նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր։ ՌԴ նախագահի օգնականը Կիևին կոչ է անում հետևել ժամանակացույցին և ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն և անմիջապես անցնել փոխանակմանը։
«Թող, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր կողմից 1200 զինվոր և սպա տուն վերադառնալու հնարավորություն ունենա։ Կոչ ենք անում վերջապես վերցնել ԶՈւ 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի ընտանիքները մարդկայնորեն հողին հանձնեն նրանց։ Մենք տեղում ենք: Մենք լիովին պատրաստ ենք աշխատել»,–նշել է Մեդինսկին:
Նա նշել է, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են անձամբ համոզվել, որ ամեն ինչ այդպես է, և որ Ռուսաստանը միշտ պահում է իր խոսքը։