https://arm.sputniknews.ru/20250516/ushacumner-chkan-vrastany-herqum-e-hajkakan-alkvohvoli-araqumneri-veraberjal-khndirnery-89026810.html
Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները
Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում` Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով... 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T21:04+0400
2025-05-16T21:04+0400
2025-05-16T21:04+0400
կոնյակ
վրաստանի հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1037/26/10372605_0:64:1024:640_1920x0_80_0_0_6d5f83a7642fe50494f047488e4c7069.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ Այս մասին ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։Հիշեցնենք` Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել էին ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ։Գեորգի Շարբաշիձեն ասել էր, որ ցուցարարներին հուզող հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1037/26/10372605_0:0:1024:768_1920x0_80_0_0_f9ae10af9aefe6bb4daae09837fd7188.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, վրաստանի հանրապետություն, հայաստան
կոնյակ, վրաստանի հանրապետություն, հայաստան
Ուշացումներ չկան. Վրաստանը հերքում է հայկական ալկոհոլի առաքումների վերաբերյալ խնդիրները
Ավելի վաղ հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում` Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ Այս մասին ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։
«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան»,– հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։
Հիշեցնենք` Վրաստանի դեսպանատան մոտ
բողոքի ակցիայի մասնակիցներից 2–ը հանդիպել էին ՀՀ–ում Վրաստանի դեսպանի հետ։
Գեորգի Շարբաշիձեն ասել էր, որ ցուցարարներին հուզող հարցով դիմել են Վրաստանին, այնտեղից խոստացել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։