https://arm.sputniknews.ru/20250604/ngn-meqenaneri-parvosikneri-pvokharen-6-tesakhcik-klini-inchu-e-nakharary-dzhgvoh-vorvoshumic-89713968.html
ՆԳՆ մեքենաների փարոսիկների փոխարեն 6 տեսախցիկ կլինի. ինչո՞ւ է նախարարը դժգոհ որոշումից
ՆԳՆ մեքենաների փարոսիկների փոխարեն 6 տեսախցիկ կլինի. ինչո՞ւ է նախարարը դժգոհ որոշումից
Sputnik Արմենիա
Սարգսյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ակտերը բեկանվում են, բայց ՆԳՆ-ն չի կարող խախտումներն անտեսել։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T17:40+0400
2025-06-04T17:40+0400
2025-06-04T17:40+0400
պարեկային ծառայություն
ամրագոտի
խախտում
դատարան
ներքին գործերի նախարարություն (նգն)
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_0:41:1600:942_1920x0_80_0_0_2b2dc1c90035c842df952433c7949cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2024 թվականին, 2023–ի համեմատ, կրկնակիից ավել վարչական ակտ է կազմվել Հայաստանում ամրագոտի չկապելու համար։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։Նա նշեց, որ 2023 թվականին այս իրավախախտման համար կազմվել է 84 հազար 328, 2024–ին՝ 188 հազար 453 վարչական ակտ։Ըստ նրա` խնդիր է նաև մոտեցումը, թե արձանագրությունը, միայն ոստիկանի խոսքը բավարար չէ։«Մենք ընդառաջ ենք գնացել դրան, այժմ պարեկային ծառայության փարոսիկները փոխարինվելու են մոբայլ համակարգով` վեց տեսախցիկով, որոնք 360 աստիճան կնկարեն բոլոր խախտումները՝ լինի հեռախոս, ծխախոտ, թե ամրագոտի։ Բայց մոտեցումը սխալ է. ստացվում է, որ մենք ոստիկանի խոսքին չենք հավատում։ Իսկ եթե ոստիկանը հոգեկան չէ, ինչո՞ւ պետք է քաղաքացուն վերագրի արարք, որը վերջինս չի արել»,–տարակուսած ասաց ՀՀ ՆԳ նախարարը։Երթևեկելիս պարտադիր կապել ամրագոտիները. ՆԳՆ–ն զգուշացնում է` վարչարարությունը խստացվելու էՆա նշեց` օրենսդրությունը թույլ է տալիս պարեկներին ամրագոտի չգցել, բայց նրանց հանձնարարված է ամրագոտին կապել, եթե բացառիկ իրավիճակ չկա, քանի որ իրենց համար սկզբունքային է` քաղաքացին, որը տուգանվում է, պետք է տեսնի, որ իրեն տուգանողը նույնպես ամրագոտի է կապում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_176:0:1600:1068_1920x0_80_0_0_65ec835314d602f643827316225ecf00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, ամրագոտի, խախտում, դատարան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
պարեկային ծառայություն, ամրագոտի, խախտում, դատարան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
ՆԳՆ մեքենաների փարոսիկների փոխարեն 6 տեսախցիկ կլինի. ինչո՞ւ է նախարարը դժգոհ որոշումից
Սարգսյանը նշեց, որ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ակտերը բեկանվում են, բայց ՆԳՆ-ն չի կարող խախտումներն անտեսել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2024 թվականին, 2023–ի համեմատ, կրկնակիից ավել վարչական ակտ է կազմվել Հայաստանում ամրագոտի չկապելու համար։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին այս իրավախախտման համար կազմվել է 84 հազար 328, 2024–ին՝ 188 հազար 453 վարչական ակտ։
«Ունենում ենք ակտեր, որոնք դատարանների կողմից բեկանվում են, չնայած անձը ամրագոտին կապած չի եղել։ Մեզ երբեմն ասում են՝ գիտեք` եթե պրակտիկա կա, որ բեկանվելու է, ինչո՞ւ եք ուղարկում դատարան, բայց սկզբունքն այն է, որ դա պետք է արձանագրվի։ Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով չենք կարող խախտումներն անտեսել»,–ասաց Արփինե Սարգսյանը։
Ըստ նրա` խնդիր է նաև մոտեցումը, թե արձանագրությունը, միայն ոստիկանի խոսքը բավարար չէ։
«Մենք ընդառաջ ենք գնացել դրան, այժմ պարեկային ծառայության փարոսիկները փոխարինվելու են մոբայլ համակարգով` վեց տեսախցիկով, որոնք 360 աստիճան կնկարեն բոլոր խախտումները՝ լինի հեռախոս, ծխախոտ, թե ամրագոտի։ Բայց մոտեցումը սխալ է. ստացվում է, որ մենք ոստիկանի խոսքին չենք հավատում։ Իսկ եթե ոստիկանը հոգեկան չէ, ինչո՞ւ պետք է քաղաքացուն վերագրի արարք, որը վերջինս չի արել»,–տարակուսած ասաց ՀՀ ՆԳ նախարարը։
Նա նշեց` օրենսդրությունը թույլ է տալիս պարեկներին ամրագոտի չգցել, բայց նրանց հանձնարարված է ամրագոտին կապել, եթե բացառիկ իրավիճակ չկա, քանի որ իրենց համար սկզբունքային է` քաղաքացին, որը տուգանվում է, պետք է տեսնի, որ իրեն տուգանողը նույնպես ամրագոտի է կապում։