https://arm.sputniknews.ru/20250604/ng-nakharary-chherqec-nvor-vostikanapeti-ev-qanaqerci-tuji-azgakcakan-kapy-89712586.html
ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապը
ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապը
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանի համար ազգակցական կապը խնդիր չէ, եթե մարդն անկաշկանդ իրականացնում է իր պարտականությունները։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T16:53+0400
2025-06-04T16:53+0400
2025-06-04T16:58+0400
արամ ղազարյան
արամ հովհաննիսյան
ոստիկանապետ
ներքին գործերի նախարարություն (նգն)
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89658725_0:0:2048:1153_1920x0_80_0_0_09cd3938826d159b7bce3c543b0d2b38.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» միջև ազգակցական կապի մասին լուրերը։Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում քրեական հեղինակության բարեկամը լինել ոստիկանապետ, ՆԳ նախարարը կարծում է՝ դա որևէ ձևով չի կարող ազդել Արամ Ղազարյանի հեղինակության վրա։Ինտրիգներ պետք չէ փնտրել. ՆԳ նախարարն ասաց` ինչու է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանապետըԸստ Սարգսյանի՝ յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։«Եթե անձն իր մարդկային և ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ղազարյանն առաջնորդվելու է օրենքի պահանջներով, այլ ոչ թե «գողական աշխարհի ընկալումներով»։Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` նորանշանակ ոստիկանապետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի հորեղբոր տղան է։Հիշեցնենք` հունիսի 2-ին ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ավելի ուշ նաև հրաժարականի դիմում ներկայացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և հայտնեց, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։Հունիսի 3–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/03/89658725_145:0:1965:1365_1920x0_80_0_0_c10fa60c844624e2ac11fdc4a9f46f63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ ղազարյան, արամ հովհաննիսյան, ոստիկանապետ, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
արամ ղազարյան, արամ հովհաննիսյան, ոստիկանապետ, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի և «Քանաքեռցի Տույի» ազգակցական կապը
16:53 04.06.2025 (Թարմացված է: 16:58 04.06.2025) Արփինե Սարգսյանի համար ազգակցական կապը խնդիր չէ, եթե մարդն անկաշկանդ իրականացնում է իր պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Ազգակցական կապերը չեն խանգարելու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին` կատարելու իր պաշտոնից բխող լիազորությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` մեկնաբանելով նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» միջև ազգակցական կապի մասին լուրերը։
«Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց անկախ ազգակցական կապերից՝ պարոն Արամ Ղազարյանն ունի այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը թույլ կտա նրան ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին և ակնկալվում է թե՛ իմ կողմից, թե՛ կառավարության կողմից՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում»,– լրագրողներին վստահեցրեց Արփինե Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարող է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում քրեական հեղինակության բարեկամը լինել ոստիկանապետ, ՆԳ նախարարը կարծում է՝ դա որևէ ձևով չի կարող ազդել Արամ Ղազարյանի հեղինակության վրա։
Ըստ Սարգսյանի՝ յուրաքանչյուրը կարող է տարբեր ազգականներ և շփումներ ունենալ, սակայն անխոչընդոտ իրականացնել իր պաշտոնի հետ կապված առաքելությունը։
«Եթե անձն իր մարդկային և ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ղազարյանն առաջնորդվելու է օրենքի պահանջներով, այլ ոչ թե «գողական աշխարհի ընկալումներով»։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` նորանշանակ ոստիկանապետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի հորեղբոր տղան է։
Հիշեցնենք` հունիսի 2-ին ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ
Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ավելի ուշ նաև
հրաժարականի դիմում ներկայացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և հայտնեց, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։
Հունիսի 3–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը։