https://arm.sputniknews.ru/20250604/intrigner-petq-che-pntrel-ng-nakhararn-asac-inchu-e-pashtvonic-azatvel-hh-vostikanapety--89707695.html
Ինտրիգներ պետք չէ փնտրել. ՆԳ նախարարն ասաց` ինչու է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանապետը
Ինտրիգներ պետք չէ փնտրել. ՆԳ նախարարն ասաց` ինչու է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանապետը
Sputnik Արմենիա
Նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T15:20+0400
2025-06-04T15:20+0400
2025-06-04T15:47+0400
արամ հովհաննիսյան
ոստիկանապետ
պաշտոնանկություն
արփինե սարգսյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87923588_0:166:1600:1066_1920x0_80_0_0_e049dc055497a00731cb6edd41611933.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։2024–ի աղմկահարույց պաշտոնանկությունները. Փաշինյանի քայլերն ու նպատակըՄանուկյանը նաև նկատեց, որ Արամ Հովհաննիսյանը համալրեց այն պաշտոնաթող պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ թե ծառայեցին Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Մանուկյանի տեղեկություններով՝ երեկ, երբ նախարարության աշխատակիցներին ներկայացվում էր նոր նախարար Արամ Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանն անգամ ներկա չի եղել միջոցառմանը։Նախարարը չհամաձայնեց, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պաշտոնյաները կատարում են իրենց լիազորություններից բխող գործողություններ։Հավելեց՝ որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ իր պաշտոնում, ինչպես մի օր նշանակվում է, այնպես էլ կարող է ազատվել պաշտոնից, իսկ հետագայում էլ այլ պաշտոնի նշանակվել։Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ավելի ուշ նաև հրաժարականի դիմում ներկայացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և հայտնեց, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։Հունիսի 3–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87923588_58:0:1479:1066_1920x0_80_0_0_084a0c419e54da4e2003b589a4375006.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ հովհաննիսյան, ոստիկանապետ, պաշտոնանկություն, արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
արամ հովհաննիսյան, ոստիկանապետ, պաշտոնանկություն, արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ինտրիգներ պետք չէ փնտրել. ՆԳ նախարարն ասաց` ինչու է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանապետը
15:20 04.06.2025 (Թարմացված է: 15:47 04.06.2025) Նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Մանուկյանը նաև նկատեց, որ Արամ Հովհաննիսյանը համալրեց այն պաշտոնաթող պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ թե ծառայեցին Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանուկյանի տեղեկություններով՝ երեկ, երբ նախարարության աշխատակիցներին ներկայացվում էր նոր նախարար Արամ Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանն անգամ ներկա չի եղել միջոցառմանը։
Նախարարը չհամաձայնեց, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պաշտոնյաները կատարում են իրենց լիազորություններից բխող գործողություններ։
«Կադրային փոփոխություններում արհեստական որևէ բան չկա, դրանք գալիս են նաև օգնելու, որ մենք ինչ-որ տեղ նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք տարբեր հարցերի։ Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում էր, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չէ փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր ու հիմնավորումներ, որոնք կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում»,- ասաց նախարարը։
Հավելեց՝ որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ իր պաշտոնում, ինչպես մի օր նշանակվում է, այնպես էլ կարող է ազատվել պաշտոնից, իսկ հետագայում էլ այլ պաշտոնի նշանակվել։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ
Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ավելի ուշ նաև
հրաժարականի դիմում ներկայացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և հայտնեց, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։
Հունիսի 3–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը։