https://arm.sputniknews.ru/20250604/ajs-pahin-qaghaqakan-entateqst-chem-tesnum-pastabany-shahramanjanin-harcaqnnelu-masin-89705684.html
Այս պահին քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ փաստաբանը՝ Շահրամանյանին հարցաքննելու մասին
Այս պահին քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ փաստաբանը՝ Շահրամանյանին հարցաքննելու մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը չի բացառում, որ հետագայում կարող են մտացածին քրեական հետապնդումներ սկսվել Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ։ 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T14:39+0400
2025-06-04T14:39+0400
2025-06-04T15:43+0400
հայաստան
արցախ
հարցաքննություն
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73788346_0:41:1600:941_1920x0_80_0_0_c5134dcc882f71eb39202c4ca9d579d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից բնակչության բռնի տեղահանությունից և Հայաստան տեղափոխվելուց հետո հարցաքննվել է նախաձեռնված 3 տարբեր վարույթի շրջանակում։ ՀՀ քննչական կոմիտեում Շահրամանյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռոման Երիցյանը՝ շեշտելով, որ Շահրամանյանն ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ վերջին մեկ ամսում Շահրամանյանն արդեն 6-7 անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Այն գործը, որի շրջանակում Շահրամանյանը հարցաքննվում է, վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։ Այսօր նա կրկին հարցաքննվել է։Երիցյանը հաստատեց, որ վարույթը վերաբերում է վերոնշյալ հարցերին։ Նրա խոսքով՝ այս վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում հարցաքննվել է 4 անգամ, հաջորդ հարցաքննությունը նշանակված է հունիսի 6-ին։ Թե ինչու է վարույթը նախաձեռնվելուց 2 տարի անց սկսվել Շահրամանյանի հարցաքննությունը, փաստաբանը հստակ պատասխան չունի, կարծում է՝ միգուցե նպատակը եղել է ավելի շատ տեղեկատվություն հավաքագրելն ու դրանից հետո Արցախի նախագահի հարցաքննությունը սկսելը։Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հարցաքննություն 4-5 ժամ է տևում, սակայն Արցախի նախագահը չի խուսափում դրանց մասնակցելուց։Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», ինչպես նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Ըստ թերթի` 2026 թվականի քաղաքական շրջադարձներին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ, և չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի։Երիցյանը չբացառեց, որ հետագայում կարող են մտացածին քրեական հետապնդումներ սկսվել Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ։ Սակայն այս պահին նա Շահրամանյանին ինտենսիվությամբ հարցաքննությունների հրավիրելու գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73788346_102:0:1522:1065_1920x0_80_0_0_f8aaf8ded85c392ae38d9515065d4510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, հարցաքննություն, սամվել շահրամանյան
հայաստան, արցախ, հարցաքննություն, սամվել շահրամանյան
Այս պահին քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում․ փաստաբանը՝ Շահրամանյանին հարցաքննելու մասին
14:39 04.06.2025 (Թարմացված է: 15:43 04.06.2025) Փաստաբանը չի բացառում, որ հետագայում կարող են մտացածին քրեական հետապնդումներ սկսվել Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից բնակչության բռնի տեղահանությունից և Հայաստան տեղափոխվելուց հետո հարցաքննվել է նախաձեռնված 3 տարբեր վարույթի շրջանակում։ ՀՀ քննչական կոմիտեում Շահրամանյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Ռոման Երիցյանը՝ շեշտելով, որ Շահրամանյանն ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ վերջին մեկ ամսում Շահրամանյանն արդեն 6-7 անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Այն գործը, որի շրջանակում Շահրամանյանը հարցաքննվում է, վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։ Այսօր նա կրկին
հարցաքննվել է։
Երիցյանը հաստատեց, որ վարույթը վերաբերում է վերոնշյալ հարցերին։
Նրա խոսքով՝ այս վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում հարցաքննվել է 4 անգամ, հաջորդ հարցաքննությունը նշանակված է հունիսի 6-ին։ Թե ինչու է վարույթը նախաձեռնվելուց 2 տարի անց սկսվել Շահրամանյանի հարցաքննությունը, փաստաբանը հստակ պատասխան չունի, կարծում է՝ միգուցե նպատակը եղել է ավելի շատ տեղեկատվություն հավաքագրելն ու դրանից հետո Արցախի նախագահի հարցաքննությունը սկսելը։
«Ես կարող եմ հայտարարել վարույթն իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ։ ՀՀ-ն փորձում է պարզել իրողությունը, և սա նաև ինֆորմացիա ձեռք բերելու հնարավորություն է՝ ինչ է տեղի ունեցել, ինչ տեղի չի ունեցել»,- նշեց Երիցյանը
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հարցաքննություն 4-5 ժամ է տևում, սակայն Արցախի նախագահը չի խուսափում դրանց մասնակցելուց։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝
«Քյոխը», ինչպես նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Ըստ թերթի` 2026 թվականի քաղաքական շրջադարձներին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ, և չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի։
Փաստաբանը հայտնեց, որ Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակում «Եղնիկների» նախկին հրամանատար Կարեն Ջալավյանի (Քյոխ) հետ որևէ առնչություն չունի, Շահրամանյանին նրան վերաբերող հարցեր չեն տրվել։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, Երիցյանը նշեց՝ կաշկանդված է նախաքննությամբ, ուստի չի կարող վարույթին վերաբերող մանրամասներ հայտնել։
Երիցյանը չբացառեց, որ հետագայում կարող են մտացածին քրեական հետապնդումներ սկսվել Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ։ Սակայն այս պահին նա Շահրամանյանին ինտենսիվությամբ հարցաքննությունների հրավիրելու գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։