00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հարցաքննում են

© Sputnik / Aram NersesyanՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2025
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվում վկայի կարգավիճակով, նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեում է, նրան կրկին կանչել են հարցաքննության։ 24News-ին այս մասին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Վերջին մեկ ամսում նա արդեն 6-7 անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Այն գործը, որի շրջանակում Շահրամանյանը հարցաքննվում է, վերաբերում է Արցախի Հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։
Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր, որ Շահրամանյանը հարցաքննվում է վկայի դատավարական կարգավիճակով, նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», ինչպես նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Ըստ թերթի` 2026 թվականի քաղաքական շրջադարձներին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ, և չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի։
Սամվել Շահրամանյանը տեսել է` ինչպես են գերեվարում Արցախի ղեկավարությանը
Լրահոս
0