https://arm.sputniknews.ru/20250602/rusastani-kvoghmic-arevangvats-voch-mi-erekha-chka-kan-miajn-prkvatsner-medinski-89641318.html
Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. Մեդինսկի
Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. Մեդինսկի
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ 339 անունների ցանկը ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանությունները շոու էին կազմակերպել։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T19:06+0400
2025-06-02T19:06+0400
2025-06-02T19:58+0400
վլադիմիր մեդինսկի
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ստամբուլ
թուրքիա
բանակցություն
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89640524_0:0:1024:577_1920x0_80_0_0_8dca3cfedf1097d59b29f8443152549f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն ռուս զինվորների կողմից փրկվածներ: Այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպումն ավելի քան 1 ժամ է տևել: Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանն Ուկրաինայից ստացել է հակամարտության պատճառով բարդ իրավիճակում հայտնված երեխաների 339 անունների ցանկՄեդինսկին ընդգծել է, որ ՌԴ-ն առանց բացառության կքննարկի ուկրաինական ցուցակի հետ կապված յուրաքանչյուր իրավիճակ։«Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ մեկուկես միլիոն ուկրաինացի երեխաներ են առևանգվել։ Հետոդարձավ 200 հազար։ Այժմ պաշտոնական թիվը 20 հազար է։ Մենք փորձում էինք ինչ-որ կերպ փաստաթղթավորել, ցուցակներ չկային։ Մենք վերջապես ստացանք ամբողջական ցուցակը, ինչպես տեսնում եք, այստեղ 339 ազգանուն կա», - ասել է նա լրագրողներին։Մեդինսկին նաև հայտնել է, որ վերջին շրջանում ռուսական կողմը վերադարձրել է 101 երեխա, իսկ ուկրաինական կողմը՝ 22:Ավելի վաղ ռուսական կողմը հանդես էր եկել բանակցությունների երկրորդ փուլը հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնելու առաջարկով: Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը մշակել է խաղաղ կարգավորման պայմանների վերաբերյալ հուշագիր, որը ներկայացնում է երկրի դիրքորոշումը «ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ»:
ստամբուլ
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89640524_74:0:985:683_1920x0_80_0_0_900bc37b8b534fa6e81b40261d57c587.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, թուրքիա, բանակցություն, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, թուրքիա, բանակցություն, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. Մեդինսկի
19:06 02.06.2025 (Թարմացված է: 19:58 02.06.2025) ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ 339 անունների ցանկը ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանությունները շոու էին կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն ռուս զինվորների կողմից փրկվածներ: Այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպումն ավելի քան 1 ժամ է տևել: Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը` պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանն Ուկրաինայից ստացել է հակամարտության պատճառով բարդ իրավիճակում հայտնված երեխաների 339 անունների ցանկ
«339 ազգանուններով այս ցուցակն այն մասին է, որ, ցավոք, ուկրաինական իշխանությունները շոու են կազմակերպել։ Իրականում խոսքը տասնյակ երեխաների մասին է. նրանք որևէ մեկի կողմից առևանգված չեն, ոչ մի առևանգված երեխա չկա: Կան երեխաներ, որոնց մեր զինվորները փրկել են կյանքի գնով, իրենց վտանգի ենթարկելով՝ դուրս են բերել մարտական գործողությունների գոտուց։ Մենք փնտրում ենք նրանց ծնողներին, եթե ծնողները հայտնվում են, մենք նրանց վերադարձնում ենք»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեդինսկին։
Մեդինսկին ընդգծել է, որ ՌԴ-ն առանց բացառության կքննարկի ուկրաինական ցուցակի հետ կապված յուրաքանչյուր իրավիճակ։
«Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ մեկուկես միլիոն ուկրաինացի երեխաներ են առևանգվել։ Հետոդարձավ 200 հազար։ Այժմ պաշտոնական թիվը 20 հազար է։ Մենք փորձում էինք ինչ-որ կերպ փաստաթղթավորել, ցուցակներ չկային։ Մենք վերջապես ստացանք ամբողջական ցուցակը, ինչպես տեսնում եք, այստեղ 339 ազգանուն կա», - ասել է նա լրագրողներին։
Մեդինսկին նաև հայտնել է, որ վերջին շրջանում ռուսական կողմը վերադարձրել է 101 երեխա, իսկ ուկրաինական կողմը՝ 22:
Ավելի վաղ ռուսական կողմը հանդես էր եկել բանակցությունների երկրորդ փուլը
հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնելու առաջարկով: Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը մշակել է խաղաղ կարգավորման պայմանների վերաբերյալ հուշագիր, որը ներկայացնում է երկրի դիրքորոշումը «ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ»: