00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատրաստ ենք հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների 2-րդ փուլ անցկացնել». Լավրով

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2025
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն բանակցությունների նոր փուլի անցկացմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների 2-րդ փուլ անցկացնել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինային հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար։
«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել էինք, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,– նշել է լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են խաղաղ գործընթացի հաջողությամբ, կաջակցեն ստամբուլյան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։
Նշենք, որ Ստամբուլում ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածության համաձայն՝ արդեն իսկ իրականացվել է գերիների փոխանակում «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
Լրահոս
0