https://arm.sputniknews.ru/20250602/rd-ukrainajin-hradadari-erku-tarberak-e-arajarkel-hraparakvel-e-hushagri-teqsty-89647629.html
ՌԴ-ն Ուկրաինային հրադադարի 2 տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը
ՌԴ-ն Ուկրաինային հրադադարի 2 տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը
Sputnik Արմենիա
Մոսկվան Կիևից պահանջում է միջազգայնորեն ճանաչել Ղրիմը, ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմում։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T20:52+0400
2025-06-02T20:52+0400
2025-06-03T15:14+0400
ռուսաստան
ուկրաինա
հուշագիր
ստամբուլ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89638973_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e49530e9bb659f9189da9ed75b58083d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագիրը հրադադարի 2 տարբերակ է պարունակում։ Տեղեկությունը հայտնում են ՌԻԱ Նովոստին և RT–ն, որոնց տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը:Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում` ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։Երկրորդը փաթեթային առաջարկ է․ այն վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։Այս տարբերակով նախատեսվում է նաև զորացրում սկսել, բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը, վերացնել Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությունը։ Բացի այդ, փաթեթային առաջարկը ենթադրում է Ուկրաինայում ընտրությունների անցկացում ռազմական դրության վերացումից ոչ ուշ, քան 100 օր հետո։Փաստաթղթի հիմնական կետերն են․Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօրվա բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների և սպաների 6 հազար մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները: Կձևավորվեն նաև բժշկական մշտական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական որոշումների, ցուցակներ կկազմեն ծանր վիրավոր զինվորներին փոխանակելու համար: Նման փոխանակումները պարբերական բնույթ կկրեն, կիրականացվեն աշխատանքային կարգով:ՏԱՍՍ–ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։
https://arm.sputniknews.ru/20250602/rusastany-miakvoghmanivoren-ukrainajin-kpvokhanci-6000-marmin-medinski-89642221.html
ուկրաինա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89638973_0:0:2732:2048_1920x0_80_0_0_232781b2b4e397602319bc5589cd9d66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, հուշագիր, ստամբուլ, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, հուշագիր, ստամբուլ, բանակցություն
ՌԴ-ն Ուկրաինային հրադադարի 2 տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը
20:52 02.06.2025 (Թարմացված է: 15:14 03.06.2025) Մոսկվան Կիևից պահանջում է միջազգայնորեն ճանաչել Ղրիմը, ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագիրը հրադադարի 2 տարբերակ է պարունակում։ Տեղեկությունը հայտնում են
ՌԻԱ Նովոստին և
RT–ն, որոնց տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը:
Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում` ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Երկրորդը փաթեթային առաջարկ է․ այն վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։
Այս տարբերակով նախատեսվում է նաև զորացրում սկսել, բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը, վերացնել Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությունը։
Բացի այդ, փաթեթային առաջարկը ենթադրում է Ուկրաինայում ընտրությունների անցկացում ռազմական դրության վերացումից ոչ ուշ, քան 100 օր հետո։
Փաստաթղթի հիմնական կետերն են․
Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին չանդամակցել։
Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում:
Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում։
Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու միջազգային իրավական ճանաչում։
Մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում։
Ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Չիրագան պալատում
անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ
հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօրվա բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն
հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Ռուսաստանը միակողմանիորեն Կիևին կփոխանցի ուկրաինացի զինվորների և սպաների 6 հազար մարմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները: Կձևավորվեն նաև բժշկական մշտական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական որոշումների, ցուցակներ կկազմեն ծանր վիրավոր զինվորներին փոխանակելու համար: Նման փոխանակումները պարբերական բնույթ կկրեն, կիրականացվեն աշխատանքային կարգով:
ՏԱՍՍ–ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։