https://arm.sputniknews.ru/20250602/hajastanum-hunastani-despanatan-ashkhatakicn-i-verjvo-dzerbakalvel-e-te-voch-89636279.html
Հայաստանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցն ի վերջո ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ
Հայաստանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցն ի վերջո ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ
Sputnik Արմենիա
Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության մասին։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T17:41+0400
2025-06-02T17:41+0400
2025-06-02T17:41+0400
դեսպան
հայաստան
հունաստան
շենգենյան վիզա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25244028_0:0:3072:1728_1920x0_80_0_0_da16b0560a280f9f757b3de56f91cb2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Հունաստանի դեսպանատանը քննչական գործողություններ կատարելու և աշխատակցի ձերբակալման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները չեն հաստատում ո՛չ Հայաստանում Հունաստանի դեսպանատունը, ո՛չ իրավապահ կառույցները:Մայիսի 30-ից ԶԼՄ-ներում, նաև սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում վիզաների տրամադրման հետ կապված խնդիրների ֆոնին Հունաստանի դեսպանատան աշխատակցի ձերբակալության, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունում քննչական միջոցառումների անցկացման մասին: Նշվում էր, թե դեսպանատունն ընդհանրապես փակ է եղել քաղաքացիների ընդունելության համար։Sputnik Արմենիան փորձեց պարզել իրավիճակը։ Քննչական կոմիտեից և հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններ չեն իրականացրել, իսկ գլխավոր դատախազությունից հավելեցին, որ իրենց մոտ նախաձեռնված վարույթ չկա։Տեղեկատվությունը «կեղծ» անվանեցին նաև Հունաստանի դեսպանատանը։«Սուտը շատ արագ է տարածվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես պատասխանեցին դիվանագիտական ներկայացուցչությունում։Հավելեցին՝ թեմային առնչվող որևէ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիան ծավալուն անդրադարձ էր արել Հայաստանում շենգենյան վիզաների տրամադրման խնդիրների վերաբերյալ։Առանձին անդրադարձ էր արվել նաև տուրիստական ընկերություններից և անհատներից ստացված բողոքներին, ըստ որոնց՝ Հունաստանի դեսպանատունը վերջին շրջանում անհարկի ու անտրամաբանական մերժում է դիմումները։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/09/25244028_341:0:3072:2048_1920x0_80_0_0_81687c9f8410448c1bce79f086c216a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, հայաստան, հունաստան, շենգենյան վիզա, ձերբակալություն
դեսպան, հայաստան, հունաստան, շենգենյան վիզա, ձերբակալություն
Հայաստանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցն ի վերջո ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ
Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Հունաստանի դեսպանատանը քննչական գործողություններ կատարելու և աշխատակցի ձերբակալման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները չեն հաստատում ո՛չ Հայաստանում Հունաստանի դեսպանատունը, ո՛չ իրավապահ կառույցները:
Մայիսի 30-ից ԶԼՄ-ներում, նաև սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվում վիզաների տրամադրման հետ կապված խնդիրների ֆոնին Հունաստանի դեսպանատան աշխատակցի ձերբակալության, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունում քննչական միջոցառումների անցկացման մասին: Նշվում էր, թե դեսպանատունն ընդհանրապես փակ է եղել քաղաքացիների ընդունելության համար։
Sputnik Արմենիան փորձեց պարզել իրավիճակը։ Քննչական կոմիտեից և հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններ չեն իրականացրել, իսկ գլխավոր դատախազությունից հավելեցին, որ իրենց մոտ նախաձեռնված վարույթ չկա։
Տեղեկատվությունը «կեղծ» անվանեցին նաև Հունաստանի դեսպանատանը։
«Սուտը շատ արագ է տարածվում»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես պատասխանեցին դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հավելեցին՝ թեմային առնչվող որևէ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ
Sputnik Արմենիան ծավալուն անդրադարձ էր արել Հայաստանում շենգենյան վիզաների տրամադրման խնդիրների վերաբերյալ։
Առանձին անդրադարձ էր արվել նաև տուրիստական ընկերություններից և անհատներից ստացված բողոքներին, ըստ որոնց՝ Հունաստանի դեսպանատունը վերջին շրջանում անհարկի ու անտրամաբանական մերժում է դիմումները։