00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական մեդիադաշտի հրճվանքը Փաշինյանի գրառումներից հետո

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Սուրբ Գևորգ եկեղեցում
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գևորգ եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի սոցցանցային գրառումները լայն արձագանք են ստացել ադրբեջանական մեդիադաշտում:
Արդեն 3 օր է` ադրբեջանական ԶԼՄ–ները քննարկում են նրանց արտահայտությունները՝ հրճվելով եկեղեցու դեմ հարձակումներից ու հայ հոգևորականների հասցեին հնչած անպարկեշտ բառերից։
Ներկայացնում այդ հրապարակումներից մի քանիսը։
Vesti.az պարբերականը վերլուծական նյութ է հրապարակել ՀՀ վարչապետի հայտարարությունների հիման վրա՝ այն անվանելով «Վարչապետ vs Եկեղեցի․ մինչ Փաշինյանն ապրում է առանց կնիքի, եպիսկոպոսներն ապրում են առանց ամոթի․ ԿԱՐԾԻՔ»։ Հոդվածում հեղինակն արդարացնում է ՀՀ վարչապետին և նրա հռետորաբանությունը։
© Photo : vestivesti.az
Скрин азербайджанского сайта vesti.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
«․․․Փաշինյանի փորձը (գուցե կոպիտ, բայց տրամաբանական), հասկանալի է` անջատել եկեղեցին քաղաքականությունից, առնվազն՝ ընդդիմադիր քարոզչությունից, «հայր Բագրատներից»․․․ Փաշինյանը, խոսելով ցեմենտի պարկերի մասին, ըստ էության ասում է` ձեր գործով զբաղվեք, տաճարը ավլեք, հանդարտեցրեք հոտը, մի խառնվեք աշխարհիկ իշխանության գործերին․․․ Բայց խնդիրն այն է, որ հայկական եկեղեցին այդպիսի դերի պարզապես սովոր չէ։ Այն դարերով իշխանության մաս է եղել, ազգային կոդի կրողը և հիմա ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ իրեն փորձում են վերադարձնել ավետարանական արմատներին՝ ստվերային բանակցողների, սև դրամարկղերի և «համազգային ցասման» ոգեշնչողների դերի փոխարեն»,- գրում է պարբերականը։
© Photo : vestivesti.az
Скрин азербайджанского сайта vesti.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Minval.az գործակալությունը նույնպես փորձել է վերլուծել ՀՀ վարչապետի հայտարարությունները։ «Մենամարտ Էջմիածնի հետ․ ինչպես Փաշինյանի հաղթանակը կարող է բոնուս դառնալ Բաքվի համար» վերնագրված հոդվածում պարբերականի վերլուծաբանը նշում է, որ կոշտ հայհոյանքի անցնելը Փաշինյանի թիմում աճող նյարդայնության ճշգրիտ ցուցիչ է է. վարչապետի ներքաղաքական վիճակը գնալով ավելի երերուն է դառնում։
© Photo : minvalminval.az
Скрин азербайджанского сайта minval.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
«Կարելի է նշել, որ, ի հեճուկս բոլոր ժողովրդավարական խաղերի, Փաշինյանն իր երկրում փորձում է վերահսկել ամեն ինչ և բոլորին. բավական է հիշել նրա «պատերազմը» ՀՀ Սահմանադրական դատարանի հետ: Իսկ եկեղեցին այդ երկրում մի տեսակ «պետություն է պետության մեջ»՝ հսկայական ազդեցությամբ, հսկայական ֆինանսական ռեսուրսներով և վերահսկողության գրեթե լիակատար բացակայությամբ»։
Հեղինակը զգուշացնում է, որ «այս խաղը կարող է մահացու վտանգավոր լինել արդեն Հայաստանի համար՝ որպես պետություն»։
«Ադրբեջանի հետ ռևանշ խաղալն անպատիժ չի անցնում, և Երևանը դրանում համոզվելու շատ շանսեր է ունեցել։ Այնպես որ Էջմիածնի և Բաղրամյան 26-ի միջև այսօրվա հակամարտությունը կարող է իսկապես ճակատագրական լինել Հայաստանի համար»,-կարծում է նյութի հեղինակը։
Report.az–ն ավելի զուսպ է մոտեցել թեմային, բայց Փաշինյանի և նրա կնոջ հայտարարությունները ստորացուցիչ է գնահատել։
© Photo : report report.az
Скрин азербайджанского сайта report.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
«Փաշինյանը հինգ գրառում է արել, որոնցում, անպարկեշտ արտահայտություն օգտագործելով, հոգևորականներին կոչ է անում «հանգիստ թողնել իրեն», ինչպես նաև հարց է տալիս, թե Հայաստանում քանի եպիսկոպոս է հավատարիմ կուսակրոնության ուխտին: Վարչապետին աջակցել է նաև նրա կինը, որն իր էջի գրառումներում նույնպես հոգևորականներին մեղադրել է տարբեր մեղքերի մեջ»,- գրում է պարբերականը։
Haqqin.az-ի «Փաշինյանը Հայ եկեղեցու դեմ․ սկանդալը մեծանում է» հրապարակման մեջ նշվում է․ «Վերջին տարիներին Փաշինյանի և եկեղեցու միջև հարաբերությունները լարված են։ Հակամարտությունը սրվեց, երբ Էջմիածինը՝ ՀԱԵ գերագույն մարմինը, վարչապետին բացեիբաց կոչ արեց հրաժարական տալ՝ կտրուկ քննադատելով նրա քաղաքականությունը։ Ի պատասխան՝ Փաշինյանը բազմիցս հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու համար հարկեր սահմանելու օգտին, իսկ անցյալ տարի եկեղեցուն անվանել է «արտաքին ազդեցության գործակալ»: Նախօրեին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հանրապետության բոլոր եկեղեցիները «չուլանացված են», և որ եկեղեցիներում ամեն տեսակ աղբ է պահվում, ինչպես նաև զարմացել էր, թե «որքան կարելի է կեղծել և ոտնահարել սրբությունները»։
© Photo : haqqinhaqqin.az
Скрин азербайджанского сайта haqqin.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Caliber.az-ը «Փաշինյանը շարունակում է հարձակումները հայկական եկեղեցու վրա․ այլ տարբերակ չկա» հոդվածում գրում է, որ ՀՀ վարչապետը որոշել է շարունակել իր «խաչակրաց արշավանքը» Հայաստանի՝ իր կարծիքով ոչ ողջախոհ հոգևորականների դեմ։ Կայքը մեջբերել է ՀՀ վարչապետի այս գրառումը․ «Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։
© Photo : calibercaliber.az
Скрин азербайджанского сайта caliber.az - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Ռուսալեզու տիրույթում հայտնի «Девичья Башня» Telegram-ալիքը գրում է․ «Փաշինյանը վերջնականապես միացել է փարաջայով ահաբեկիչներին ջրի երես հանելու մեր արշավին։ Հիմա Նիկոլը պահանջում է, որ բոլոր հայ տերտերները, որոնք կուսակրոնության ուխտը չեն պահպանել, ազատվեն իրենց պարտականություններից»։
Ռուսալեզու տիրույթում հայտնի «Девичья Башня» Telegram-յան ալիքը գրում է․ «Փաշինյանը վերջնականապես միացել է փարաջայով ահաբեկիչներին ջրի երես հանելու մեր արշավին։ Հիմա Նիկոլը պահանջում է, որ բոլոր հայ տերտերները, որոնք կուսակրոնության ուխտը չեն պահպանել, ազատվեն իրենց պարտականություններից»։
Հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները ևս կարծում են, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները համահունչ են հայկական քրիստոնեական ժառանգության դեմ ադրբեջանական արշավին: Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիային ասել է․ «Մենք խոսում ենք այն մասին, որ ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի հայկական եկեղեցիները, իսկ Փաշինյանի խոսքերից հետևում է, որ մենք ինքներս չենք հետևում մեր տաճարների վիճակին»։ Փորձագետ Ստեփան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ հայկական եկեղեցու դեմ Փաշինյանի և նրա կնոջ վիրավորական գրառումները արձագանքն են Շվեյցարիայում կայացած միջազգային համաժողովում Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթին՝ կապված Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հետ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Նշենք, որ եկեղեցու մասին վիրավորական գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը` կաթողիկոսին անվանելով գլխավոր մաֆիոզ, իսկ «չուլան բառից դիվահարվողներին» (մեջբերում նրա գրառումից)` երկրի գլխավոր մանկապիղծներ։
Գարեգին Երկրորդը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Մտածված քաղաքականություն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը` Փաշինյանի մասին
Լրահոս
0