00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտածված քաղաքականություն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը` Փաշինյանի մասին

© Photo / official site of the Prime minister of RAԳարեգին Երկրորդը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը
Գարեգին Երկրորդը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2025
Բաժանորդագրվել
Դիվանագետների համահայկական խորհուրդն ընդգծել է, որ Հայաստանի իշխանության խոսույթը համընկնում է թշնամիների խոսույթին։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Դիվանագետների համահայկական խորհուրդը համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ գրառումները պետք է դիտարկել մտածված քաղաքականության շրջանակում։ Խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով այդ գրառումների դրդապատճառներն ու նպատակը։
«Խստորեն դատապարտում ենք Հայ առաքելական եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն»,– ասված է հայտարարությունում։
Դիվանագետների համահայկական խորհուրդը թվարկել է այդ քաղաքականության թիրախները.
Դարերի ընթացքում ձևավորված մեր ինքնության հենասյուներն ու արժեքային համակարգը,
ՀՀ Սահմանադրությունը, որով Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ դեր,
Իշխանությունների զրոյական արժևորման համեմատ՝ ՀԱԵ–ի է՛լ ավելի աճող հեղինակությունը,
Իշխանությունների աջակցությունից զրկված և նրանց կողմից մոռացված Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների, հետևաբար մեր բոլորի իրավունքների պաշտպանության հարցում Եկեղեցու հետևողական ջանքերն ու անթաքույց նախանձախնդրությունը:
«Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն»,– ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Նշենք, որ եկեղեցու վերաբերյալ վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
Արժեզրկում է վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունը քննադատել է Փաշինյանին
Լրահոս
0