https://arm.sputniknews.ru/20250531/2-tarekan-erekhan-el-e-mahacel-erevanum-teghi-unecats-voghbergakan-depqi-manramasnery-89573629.html
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները
Sputnik Արմենիա
Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ողբերգական ավարտ է ունեցել, սկսվել է շան թեմայով վեճից։ 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T13:30+0400
2025-05-31T13:30+0400
2025-05-31T13:56+0400
հայաստան
երևան
վրաերթ
ծեծկռտուք
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_21:0:983:541_1920x0_80_0_0_2220503e4c2e4107f3f65eed6de4beb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում վրաերթի ենթարկված 2 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Shamshyan-.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ` մայիսի 30-ին, Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով` մի կին մահացել է, իսկ նրա 2 տարեկան որդին հիվանդանոց է տեղափոխվել։ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է միջադեպի մանրամասները։«Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Իրավապահները պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի»,– ասված է հաղորդագրությունում:Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2 տարեկան որդուն:Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:Ըստ ՆԳՆ–ի` վրաերթի հետևանքով մահացած կինը 42 տարեկան էր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_141:0:862:541_1920x0_80_0_0_343284fcf7ffc7df1dbc5aa00f1cf959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, վրաերթ, ծեծկռտուք, վեճ
հայաստան, երևան, վրաերթ, ծեծկռտուք, վեճ
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները
13:30 31.05.2025 (Թարմացված է: 13:56 31.05.2025) Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ողբերգական ավարտ է ունեցել, սկսվել է շան թեմայով վեճից։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում վրաերթի ենթարկված 2 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Shamshyan-.com–ն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ երեկ` մայիսի 30-ին, Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով` մի կին մահացել է, իսկ նրա 2 տարեկան որդին հիվանդանոց է տեղափոխվել։
«Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– հայտնեցին ՔԿ–ից։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է միջադեպի մանրամասները։
«Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Իրավապահները պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի»,– ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2 տարեկան որդուն:
Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ըստ ՆԳՆ–ի` վրաերթի հետևանքով մահացած կինը 42 տարեկան էր։