https://arm.sputniknews.ru/20250530/inchpes-kareli-e-hakazdel-pashinjanin-iravapashtpany-mek-tshanaparh-e-tesnum-89547176.html
Ինչպես կարելի է հակազդել Փաշինյանին. իրավապաշտպանը մեկ ճանապարհ է տեսնում
Ինչպես կարելի է հակազդել Փաշինյանին. իրավապաշտպանը մեկ ճանապարհ է տեսնում
Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյանը կարծում է` իրավական գործընթացը կարող է այնքան երկար տևել, որ բուն խնդիրը կմոռացվի։ 30.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-30T15:23+0400
2025-05-30T15:23+0400
2025-05-30T15:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուբեն մելիքյան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_0:110:1395:895_1920x0_80_0_0_3de964c86368db3a1358fac8a8de1d89.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արդյունավետ չի համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված վիրավորական խոսքերի և հայտարարությունների առթիվ իրավական գործընթացի նախաձեռնումը։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատել է եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Այսօր առավոտյան նա տգեղ բառապաշարով գրառում է արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։Մելիքյանն ընդգծեց՝ նման մակարդակի քաղաքական հարցերը իրավական ճանապարհով կարող են լուծվել միայն իրավական պետությունում։Անդրադառնալով իրավական գործիքակազմի կիրառման մասին՝ իրավապաշտպանը նշեց՝ դա երկարատև է գործընթաց է, արդյունքի հասնելու դեպքում էլ դա տարիներ հետո կլինի, երբ բուն խնդիրը կմոռացվի։«Եվ հետո չենք կարող վստահել այս իշխանությունների ձևավորած իրավապահ համակարգին և որևէ երաշխիք ունենալ, որ նրանք կառաջնորդվեն օրենքով, ոչ թե քաղաքական պատվերներով ու sms-ներով»,- ասաց Մելիքյանը։Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_32c49252df549643265da654dde03067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն մելիքյան, եկեղեցի
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն մելիքյան, եկեղեցի
Ինչպես կարելի է հակազդել Փաշինյանին. իրավապաշտպանը մեկ ճանապարհ է տեսնում
Ռուբեն Մելիքյանը կարծում է` իրավական գործընթացը կարող է այնքան երկար տևել, որ բուն խնդիրը կմոռացվի։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արդյունավետ չի համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված վիրավորական խոսքերի և հայտարարությունների առթիվ իրավական գործընթացի նախաձեռնումը։ Նա իր տեսակետը հայտնեց
Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատել է եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Այսօր առավոտյան նա տգեղ բառապաշարով գրառում է արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։ Մելիքյանն ընդգծեց՝ նման մակարդակի քաղաքական հարցերը իրավական ճանապարհով կարող են լուծվել միայն իրավական պետությունում։
«Մեր երկրում իրավական գործընթացն արդյունավետ չեմ համարում։ Բազմաթիվ օրինակներ ենք տեսել, երբ նման մակարդակի քաղաքական հարցերը երբևէ ու որևէ կերպ իրավական լուծում չեն ստացել, չեն էլ կարող ստանալ։ Դա հնարավոր է իրավական պետությունում, այլ ոչ թե դեպի բռնապետություն գահավիժող այնպիսի երկրում, ինչպիսին մերն է»,- ասաց Մելիքյանը։
Անդրադառնալով իրավական գործիքակազմի կիրառման մասին՝ իրավապաշտպանը նշեց՝ դա երկարատև է գործընթաց է, արդյունքի հասնելու դեպքում էլ դա տարիներ հետո կլինի, երբ բուն խնդիրը կմոռացվի։
«Եվ հետո չենք կարող վստահել այս իշխանությունների ձևավորած իրավապահ համակարգին և որևէ երաշխիք ունենալ, որ նրանք կառաջնորդվեն օրենքով, ոչ թե քաղաքական պատվերներով ու sms-ներով»,- ասաց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ, իրավական գործիքների կիրառումը գործընթացին վնաս չի տա, բայց այս իրավիճակում առաջնահերթ հանրային մակարդակով պարսավանքի անհրաժեշտություն կա, որ հստակ տեսանելի լինի՝ նման խոսելաձևն ու վարքագիծը չեն կարող ընդունելի լինել։
Հիշեցնենք` Փաշինյանի երեկվա հայտարարությանն արձագանքել են Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն
Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։