00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ «պատիժ» է սպասում Փաշինյանին, եթե պարզվի, որ նա հանիրավի է «համբալ» ասել պատգամավորին

© Photo : press office of the Parliament of ArmeniaՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2025
Բաժանորդագրվել
90 օր ժամկետում հանձնաժողովը եզրակացություն կհրապարակի վարչապետի կողմից վարքագծի խախտման առկայության կամ բացակայության մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը երեք ամիս կքննի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած «համբալ», «վեր ընկի տեղդ», «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը։
Ին չպես հայտնել ենք, ՀՀ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթը հարուցվել է մայիսի 15-ին` մամուլի հրապարակումների հիման վրա։
«Վարույթն արդեն հարուցված էր, երբ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից ստացել ենք դիմում նույն հարցի վերաբերյալ վարույթ հարուցելու պահանջով։ Բնականաբար, կրկնակի վարույթ չի հարուցվել», - նշեց Խալաֆյանը։
Վարչության պետը մանրամասնեց վարույթի քննման ընթացակարգը՝ 90 օր ժամկետում հանձնաժողովը պետք է քննի վարչապետի պահվածքը, պարզաբանումներ հայցի նրանից և միջադեպում ներգրավված այլ անձնանցից, զննի արտահայտություններն ասելու կոնտեքստը, նոր միայն վիրավորանքի և վարքագծի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշում հրապարակի։
Միակ պատասխանատվությունը, որը հետևելու է խախտման առկայության հայտնաբերման դեպքում, Փաշինյանի կողմից պարզաբանում ներկայացնելն է լինելու։

«2024-ին նման վարույթ եղել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ, նա հրապարակային պարզաբանում է ներկայացրել, ինչը տեղադրվել է քաղաքպետարանի կայքում», - նշեց Խալաֆյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի և կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ հարցից։ Իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց, որի ընթացքում Փաշինյանն օգտագործեց «համբալ» բառը, ապա բղավեց՝ «վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք», և այսպես շարունակ։
Լրահոս
0