https://arm.sputniknews.ru/20250529/ba-marzahamergajinum-inch-petq-e-teghi-unena-pashinjany-aghmkaharujc-harsaniqi-masin-89493905.html
Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին
Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետի կարծիքով՝ քննադատելու փոխարեն պետք է քաջալերել, որ մարդիկ Դուբայում հարսանիք անելու փոխարեն այստեղ նշեն։ Նա հարսանիքի մասին խոսելիս սահուն անցում... 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T11:43+0400
2025-05-29T11:43+0400
2025-05-29T12:18+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
հարսանիք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89494788_0:0:800:450_1920x0_80_0_0_7cb3bbc18abf67f5854c629f88f1718e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։Նա ընդգծեց՝ ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ Վարչապետը հավելեց՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զբաղվում են քաղաքական գազլայթինգով. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89494788_146:0:746:450_1920x0_80_0_0_4ee16cc4a8e8a31fde7bfe97b2191bb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հարսանիք, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հարսանիք, видео, տեսանյութ, տեսանյութեր
Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին
11:43 29.05.2025 (Թարմացված է: 12:18 29.05.2025) Վարչապետի կարծիքով՝ քննադատելու փոխարեն պետք է քաջալերել, որ մարդիկ Դուբայում հարսանիք անելու փոխարեն այստեղ նշեն։ Նա հարսանիքի մասին խոսելիս սահուն անցում կատարեց եկեղեցիների թեմային։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։
«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ Վարչապետը հավելեց՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։
«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։
Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի («опалубка» - փայտակաղապար. խմբ.) հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- զայրացավ վարչապետը։
Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։