https://arm.sputniknews.ru/20250529/hhn-khvochyndvotum-e-rd-hjupatvosutjan-bacmany-qpakan-patgamavvori-pataskhany-89508434.html
ՀՀ–ն խոչընդոտո՞ւմ է ՌԴ հյուպատոսության բացմանը. ՔՊ–ական պատգամավորի պատասխանը
ՀՀ–ն խոչընդոտո՞ւմ է ՌԴ հյուպատոսության բացմանը. ՔՊ–ական պատգամավորի պատասխանը
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սյունիքում հյուպատոսություն բացելու ուղղությամբ: 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T16:09+0400
2025-05-29T16:09+0400
2025-05-29T17:48+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
արմեն խաչատրյան
սերգեյ լավրով
սյունիք
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_0:0:1600:901_1920x0_80_0_0_aa3cf8ce016821c6d8dde8c9098daa38.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ նորություններ այս պահին չկան։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։Լրագրողները հետաքրքրվեցին` ինչու Ֆրանսիայի դեպքում այդքան արագ իրականացվեց հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, իսկ Ռուսաստանի դեպքում հյուպատոսության բացումն ուշանում է։ Պատգամավորն առաջարկեց հարցնել Ռուսաստանին և ԱԳՆ-ին։«Հայաստանի իշխանությունը համաձայնություն չի՞ տալիս»,- հարց ուղղեց լրագրողը՝ հիշեցնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ Սյունիքում հյուպատոսության բացման հարցեր են քննարկվել։Լրագրողը ճշտող հարց տվեց` այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը, որ չի բացվում«Ռուսաստանի խնդիրն է»,– պատասխանեց Խաչատրյանը։Նրա պնդմամբ՝ Ֆրանսիայի հետ ևս 2-3 տարի է՝ հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ էին ընթանում։ Ըստ նրա՝ քննարկումները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր և դրական կլինի ընդհանուր միջավայրի համար։Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը նախատեսված է հունիսի 2-ին, ինքը ևս ներկա է լինելու։Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Չնայած ռուսական կողմը հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություն կլինի, սակայն թերթի աղբյուրներն ասել են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը ԶԼՄ–ի հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան է տվել` խնդիրը համայնքապետի դաշտում է. տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_9:0:1432:1067_1920x0_80_0_0_7489ee64101fcfcf058bf1803114be91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, արմեն խաչատրյան, սերգեյ լավրով, սյունիք, հյուպատոսություն
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, արմեն խաչատրյան, սերգեյ լավրով, սյունիք, հյուպատոսություն
ՀՀ–ն խոչընդոտո՞ւմ է ՌԴ հյուպատոսության բացմանը. ՔՊ–ական պատգամավորի պատասխանը
16:09 29.05.2025 (Թարմացված է: 17:48 29.05.2025) ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սյունիքում հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ նորություններ այս պահին չկան։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչու Ֆրանսիայի դեպքում այդքան արագ իրականացվեց հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, իսկ Ռուսաստանի դեպքում հյուպատոսության բացումն ուշանում է։ Պատգամավորն առաջարկեց հարցնել Ռուսաստանին և ԱԳՆ-ին։
«Հայաստանի իշխանությունը համաձայնություն չի՞ տալիս»,- հարց ուղղեց լրագրողը՝ հիշեցնելով ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովի խոսքերը, որ Սյունիքում հյուպատոսության բացման հարցեր են քննարկվել։
«Դե, եթե քննարկել են, պետք է բացեն, էլ ինչո՞ւ եք եզրակացնում, որ Հայաստանի իշխանություններն ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասաց պատգամավորը։
Լրագրողը ճշտող հարց տվեց` այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը, որ չի բացվում
«Ռուսաստանի խնդիրն է»,– պատասխանեց Խաչատրյանը։
Նրա պնդմամբ՝ Ֆրանսիայի հետ ևս 2-3 տարի է՝ հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ էին ընթանում։ Ըստ նրա՝ քննարկումները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։
ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր և դրական կլինի ընդհանուր միջավայրի համար։
Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը նախատեսված է հունիսի 2-ին, ինքը ևս ներկա է լինելու։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Չնայած ռուսական կողմը
հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություն կլինի, սակայն թերթի աղբյուրներն ասել են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը ԶԼՄ–ի հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան է տվել` խնդիրը համայնքապետի դաշտում է. տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։