https://arm.sputniknews.ru/20250409/bazmativ-arumnervov-hstakutjun-ka-zakharvovan-kapanum-rd-hjupatvosutjun-bacelu-masin-87657435.html
Բազմաթիվ առումներով հստակություն կա. Զախարովան` Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
Բազմաթիվ առումներով հստակություն կա. Զախարովան` Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
Sputnik Արմենիա
Մոսկվան համոզված է, որ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T14:04+0400
2025-04-09T14:04+0400
2025-04-09T14:05+0400
ռուսաստան
հայաստան
հյուպատոսություն
կապան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87657020_0:0:1920:1080_1920x0_80_0_0_27eaf02ee5e7dcb2c649fa8c09674a5e.jpg
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմաթիվ առումներով հստակություն կա։ Ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։«Մենք համոզված ենք, որ հանրապետության հարավում` ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում, ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասաց Զախարովան:Նա նշեց, որ այս քայլը կարող է էական ազդակ հաղորդել առևտրաներդրումային, հասարակական-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցության խորացմանը, Ռուսաստանի մարզերի հետ այս տարածաշրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը:Զախարովան կարծում է, որ երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում ավելի ու ավելի արդիական նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ:Նրա խոսքով` ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովում կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ, անվտանգ զարգացման համար:Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87657020_247:0:1687:1080_1920x0_80_0_0_ca75203d50b9dee697c1e6226e6b5871.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հյուպատոսություն, կապան, մարիա զախարովա, видео
ռուսաստան, հայաստան, հյուպատոսություն, կապան, մարիա զախարովա, видео
Բազմաթիվ առումներով հստակություն կա. Զախարովան` Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին
14:04 09.04.2025 (Թարմացված է: 14:05 09.04.2025) Մոսկվան համոզված է, որ Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմաթիվ առումներով հստակություն կա։ Ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ
ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է։
«Մենք համոզված ենք, որ հանրապետության հարավում` ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում, ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասաց Զախարովան:
Նա նշեց, որ այս քայլը կարող է էական ազդակ հաղորդել առևտրաներդրումային, հասարակական-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցության խորացմանը, Ռուսաստանի մարզերի հետ այս տարածաշրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը:
Զախարովան կարծում է, որ երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում ավելի ու ավելի արդիական նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ:
Նրա խոսքով` ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովում կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ, անվտանգ զարգացման համար:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը: