00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ռիելթորներն այլևս չեն կարողանա աշխատել առանց արտոնագրի և հարկեր վճարելու

© Sputnik / Andranik GhazaryanЖилое здание в Ереване
Жилое здание в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում ռիելթորներն այսօր հաճախ աշխատում են առանց մասնագիտական կրթության, ընդ որում՝ շատերը հարկեր էլ չեն վճարում։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանում ռիելթորները պետք է գրանցվեն և մասնագիտական հատուկ արտոնագիր ստանան։ Այս մասին ասվում է «Ռիելթորական գործունեության մասին» օրինագծում, որը հավանության է արժանացել այսօր կառավարության նիստում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ Հայաստանում ռիելթորները հաճախ աշխատում են առանց կրթության, իսկ անհատ ռիելթորները, որպես կանոն, հարկեր էլ չեն վճարում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ռիելթորները պետք է քննություններ հանձնեն և Կադաստրի պետական կոմիտեից լիցենզիա ստանան՝ 5 տարի ժամկետով։ Քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող բոլոր քաղաքացիները։
Խառնաշփոթ Հայաստանի ռիելթորական ծառայությունների ոլորտում. ինչ է ենթադրում նոր օրինագիծը
Բացի այդ, Կադաստրի պետական կոմիտեն պատրաստվում է անշարժ գույքի գործարքների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծել, որն օգտատերերին հասանելի կլինի վճարովի հիմունքներով՝ 10 հազար դրամ` մեկ գործարքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար, կամ 450 հազար դրամ՝ ամբողջ տարվա ընթացքում անսահմանափակ թվով գործարքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։
Առաջարկվող օրինագիծն ուղղված է լինելու ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետբյուջե մուտքերի ավելացմանը և այլն։ Սա կօգնի նաև ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացմանը, ինչպես նաև ոլորտի կարգավորմանը։
Լրահոս
0