https://arm.sputniknews.ru/20250529/ete-hajkakan-kvoghmy-hamarzheq-pataskhani-eskalacia-ksksvi-armen-khachatrjan-89505842.html
Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի, էսկալացիա կսկսվի. Արմեն Խաչատրյան
Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի, էսկալացիա կսկսվի. Արմեն Խաչատրյան
Sputnik Արմենիա
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային հատվածում անհանգստություն ստեղծելն է։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T15:10+0400
2025-05-29T15:10+0400
2025-05-29T15:28+0400
խոզնավար
սահման
արմեն խաչատրյան
հայ-ադրբեջանական
էսկալացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_0:0:1600:901_1920x0_80_0_0_aa3cf8ce016821c6d8dde8c9098daa38.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի Ադրբեջանի գործողություններին, էսկալացիա կսկսվի, ու չգիտես, թե այն որտեղ կանգ կառնի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով սահմանային վիճակի մասին։Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տուն։Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերը հավասարակշռված գործողություններ են իրականացնում, և ՀՀ-ից էսկալացիոն գործողություններ հնարավոր չէ սպասել։ՔՊ-ական պատգամավորը վստահ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այլևս ադրբեջանական կողմից կրակոցներ չեն լինելու, որովհետև այդ ժամանակ երկուստեք «ոչ թե զորքերը, այլ սահմանապահ զորքերն են» սահմանապահ գործառույթ իրականացնելու։Նրա կարծիքով՝ ադրբեջանական գործողությունների նպատակը սահմանային հատվածում անհանգստություն ստեղծելն է։ Գյուղացիներն անհանգստացած են, բայց խուճապ չկա։ Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ Խոզնավարում կրակոցներից վնաս է արձանագրելՀամաձայնում է՝ այն, որ ադրբեջանական գնդակոծությունից նաև տներ են վնասվում, նշանակում է՝ վտանգ կա։Հիշեցնում է՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց քննությունից պարզ կլինի նաև, թե արդյոք թիրախային են կրակել տների ուղղությամբ, թե պատահաբար է դիպել և այլն։
խոզնավար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844411_9:0:1432:1067_1920x0_80_0_0_7489ee64101fcfcf058bf1803114be91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խոզնավար, սահման, արմեն խաչատրյան, հայ-ադրբեջանական, էսկալացիա
խոզնավար, սահման, արմեն խաչատրյան, հայ-ադրբեջանական, էսկալացիա
Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի, էսկալացիա կսկսվի. Արմեն Խաչատրյան
15:10 29.05.2025 (Թարմացված է: 15:28 29.05.2025) ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային հատվածում անհանգստություն ստեղծելն է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի Ադրբեջանի գործողություններին, էսկալացիա կսկսվի, ու չգիտես, թե այն որտեղ կանգ կառնի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով սահմանային վիճակի մասին։
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը
տեղեկատվություն տարածեց, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տուն։
«Այնպես չէ, որ հայկական կողմն այդ հնարավորությունները չունի համարժեք գործողությունների դիմելու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի, և էսկալացիոն գործողություններ չպետք է թույլ տրվեն»,- նշեց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերը հավասարակշռված գործողություններ են իրականացնում, և ՀՀ-ից էսկալացիոն գործողություններ հնարավոր չէ սպասել։
ՔՊ-ական պատգամավորը վստահ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այլևս ադրբեջանական կողմից կրակոցներ չեն լինելու, որովհետև այդ ժամանակ երկուստեք «ոչ թե զորքերը, այլ սահմանապահ զորքերն են» սահմանապահ գործառույթ իրականացնելու։
Նրա կարծիքով՝ ադրբեջանական գործողությունների նպատակը սահմանային հատվածում անհանգստություն ստեղծելն է։ Գյուղացիներն անհանգստացած են, բայց խուճապ չկա։
Համաձայնում է՝ այն, որ ադրբեջանական գնդակոծությունից նաև տներ են վնասվում, նշանակում է՝ վտանգ կա։
Հիշեցնում է՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց քննությունից պարզ կլինի նաև, թե արդյոք թիրախային են կրակել տների ուղղությամբ, թե պատահաբար է դիպել և այլն։