00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ Խոզնավարում կրակոցներից վնաս է արձանագրել

© Photo : press office of the European Union Mission in Armenia Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ Խոզնավարում կրակոցներից վնաս է արձանագրել
Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ Խոզնավարում կրակոցներից վնաս է արձանագրել - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Բաժանորդագրվել
Քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ կրակոցները հավանաբար եղել են այդ տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերից։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները Սյունիքի Խոզնավար գյուղում կրակոցների հետևանքով հասցված վնաս են արձանագրել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը Խոզնավար գյուղի բնակելի տան է հարվածել։ Արդյունքում վնասվել է տների մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։

«Զատիկի հանգստյան օրերին առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության գոտում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Խոզնավարում առաքելությունը արձանագրել է երկու կրակոցների հետևանքներ, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը և, հավանաբար, արձակվել են տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,– ասվում է X սոցցանցում հրապարակված առաքելության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն): 2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Եվրամիության հետ ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը դիտորդներին տրամադրում է անձեռնմխելիություն և արտոնություններ, այդ թվում՝ անձեռնմխելիություն կալանավորումից և ձերբակալությունից։
2025 թ. հունվարի վերջին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցները, ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։ Առաքելության ներկայացուցիչներին նա անվանել է «մոնիտոր-լրտեսներ»։ Զախարովայի խոսքով՝ նրանք ողջ տեղեկությունն ուղղում են անմիջապես Բրյուսել, որի նպատակը հետխորհրդային տարածքում անվերջ քաոսի, երկպառակության և թշնամանքի ստեղծումն է։
Լրահոս
0