https://arm.sputniknews.ru/20250529/dzerbakalvel-e-avshari-nakhkin-hamajnqapety-avshari-arajiki-eghbajry-89518304.html
Ձերբակալվել է Ավշարի նախկին համայնքապետը` Ավշարի Արայիկի եղբայրը
Ձերբակալվել է Ավշարի նախկին համայնքապետը` Ավշարի Արայիկի եղբայրը
Sputnik Արմենիա
Գրիգորյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T18:56+0400
2025-05-29T18:56+0400
2025-05-29T19:29+0400
ձերբակալություն
սուրիկ գրիգորյան
արայիկ գրիգորյան (ավշարի արայիկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89518349_32:0:734:395_1920x0_80_0_0_fb42aeb0a2a8de7d8d368872bc80f662.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։Հիշեցնենք` Գրիգորյանը 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Օրինակ՝ 2010-ին նա եղբոր ըկերությանը անհատույց փոխանցել է Ավշար համայնքին Հունաստանից նվիրատվությամբ հանձնված 95 մլն դրամ արժեքով «Ottevanգer» մոդելի հոսքագիծը։ Բացի այդ, 2019 թվականին Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:Ինչպես է Ավշարի դպրոցի հին շենքը List.am-ում վաճառքի հանվել. մարզպետը մանրամասներ հայտնեցԱյնուհետև՝ 2019 թվականին, Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ավշարի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։Ս. Գրիգորյանի անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Նրա կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում:Հավելենք, որ Գրիգորյանը ՀՀԿ նախկին պատգամավոր, ձեռնարկատեր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է:Ավշարի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. որդին 54 անշարժ գույք ունի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1d/89518349_120:0:647:395_1920x0_80_0_0_a6141518ee158a6a1e9f2b4056f1be98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, սուրիկ գրիգորյան, արայիկ գրիգորյան (ավշարի արայիկ)
ձերբակալություն, սուրիկ գրիգորյան, արայիկ գրիգորյան (ավշարի արայիկ)
Ձերբակալվել է Ավշարի նախկին համայնքապետը` Ավշարի Արայիկի եղբայրը
18:56 29.05.2025 (Թարմացված է: 19:29 29.05.2025) Գրիգորյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։
Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Հիշեցնենք` Գրիգորյանը 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Օրինակ՝ 2010-ին նա եղբոր ըկերությանը անհատույց փոխանցել է Ավշար համայնքին Հունաստանից նվիրատվությամբ հանձնված 95 մլն դրամ արժեքով «Ottevanգer» մոդելի հոսքագիծը։ Բացի այդ, 2019 թվականին Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:
Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ավշարի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Ս. Գրիգորյանի անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Նրա կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում:
Հավելենք, որ Գրիգորյանը ՀՀԿ նախկին պատգամավոր, ձեռնարկատեր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է: