00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավշարի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. որդին 54 անշարժ գույք ունի

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է իր եղբորը պատկանող ընկերությանը:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ավշար համայնքի նախկին ղեկավարի` Ս. Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. տեղեկությունը հայտնում է ՔԿ–ն` քրգործից մանրամասներ հայտնելով։
Մասնավորապես, Գրիգորյանը1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ՝ 2010-ին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության 95 մլն դրամ արժեքով «Ottevanգer» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի հոսքագիծը։ Այն մաքսային ձևակերպումներ կատարելուց հետո նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում:
Համայնքի նախկին ղեկավարը վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որևէ փաստաթղթավորման հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը։ Այնտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար:
Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ավշարի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Ս. Գրիգորյանի անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Նրա կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում:
Հիշեցնենք, որ Ավշար համայնքի դպրոցի շենքը 2019-ին հայտնվել էր List.am-ում. շենքը 240 000 դոլարով վաճառելու հայտարարություն է եղել:
2020-ի փետրվարին Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ՝ դեռ 2007-ին, Սուրիկ Գրիգորյանը դպրոցի շենքն աճուրդի է հանել, և աճուրդի արդյունքում այն ձեռք էր բերել նրա վարորդը: Վարորդն այնուհետև այդ շենքը վաճառել էր համայնքի ղեկավարի աղջկան: Համայնքապետարանն էլ չորս տարի ամսական 120 000 դրամով վարձակալել էր այդ շենքը՝ իբր թե կարատեի պարապմունքներ անցկացնելու համար։
Լրահոս
0