https://arm.sputniknews.ru/20250529/banakic-pvoghvov-azatvelu-orenqi-masvov-manasjany-chi-bacarum-sahmanadrakan-dataran-dimely-89501584.html
«Բանակից փողով ազատվելու» օրենքի մասով Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը
«Բանակից փողով ազատվելու» օրենքի մասով Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը
Sputnik Արմենիա
ՄԻՊ-ի կարծիքով՝ չի կարող լինել այնպիսի իրավակարգավորում, որով պարտավորության կատարում պայմանավորված լինի անձի գումար ունենալ-չունենալու հանգամանքով։ 29.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-29T13:24+0400
2025-05-29T13:24+0400
2025-05-29T13:35+0400
բանակ
անահիտ մանասյան
հհ միպ
հայկ սարգսյան
օրինագիծ
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_0:0:1600:900_1920x0_80_0_0_77597f1221e107a0c26ff27741ad2d84.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Եթե «բանակից փողով ազատվելու» օրինագծի կարգավորումներում մտահոգող խնդիրները չլուծվեն, ապա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։«Այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք և չենք ունենա այդ կարգավորումները»,- նշեց Մանասյանը։Նա շեշտեց՝ անընդունելի է համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է այդ թվում կապված լինել Սահմանադրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ։«Չի կարելի` երկրում այնպիսի իրավակարգավորումներ և մեխանիզմներ լինեն, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով, տպավորություն ձևավորել, թե որևէ պարտականության կատարման հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով»,- նշեց Մանասյանը։Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են. ԹաթոյանՀիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։Աղքատի բանակ, կամ զինծառայության ամբողջ բեռը կմնա անապահով երեխաների ուսերին. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_265:0:1465:900_1920x0_80_0_0_0468af16fd3e999f2e6736a298390fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, անահիտ մանասյան, հհ միպ, հայկ սարգսյան, օրինագիծ, սահմանադրական դատարան
բանակ, անահիտ մանասյան, հհ միպ, հայկ սարգսյան, օրինագիծ, սահմանադրական դատարան
«Բանակից փողով ազատվելու» օրենքի մասով Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը
13:24 29.05.2025 (Թարմացված է: 13:35 29.05.2025) ՄԻՊ-ի կարծիքով՝ չի կարող լինել այնպիսի իրավակարգավորում, որով պարտավորության կատարում պայմանավորված լինի անձի գումար ունենալ-չունենալու հանգամանքով։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Եթե «բանակից փողով ազատվելու» օրինագծի կարգավորումներում մտահոգող խնդիրները չլուծվեն, ապա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք և չենք ունենա այդ կարգավորումները»,- նշեց Մանասյանը։
Նա շեշտեց՝ անընդունելի է համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է այդ թվում կապված լինել Սահմանադրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ։
«Չի կարելի` երկրում այնպիսի իրավակարգավորումներ և մեխանիզմներ լինեն, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով, տպավորություն ձևավորել, թե որևէ պարտականության կատարման հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով»,- նշեց Մանասյանը։
Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն
առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։