https://arm.sputniknews.ru/20250528/vorvoshvel-e-ijecnel-arevmutq-2025-zvoravarzhutjunneri-parametrery-belarusi-pn-ghekavar-89451535.html
Որոշվել է իջեցնել «Արևմուտք-2025» զորավարժությունների պարամետրերը. Բելառուսի ՊՆ ղեկավար
Որոշվել է իջեցնել «Արևմուտք-2025» զորավարժությունների պարամետրերը. Բելառուսի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Մինսկը Եվրոպայի սրընթաց ռազմականացումը դիտարկում է որպես հնարավոր սպառնալիք և Արևմուտքին կոչ է անում հաշվի առնել այլ երկրների օբյեկտիվ շահերը: 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T10:39+0400
2025-05-28T10:39+0400
2025-05-28T10:41+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բելառուս
ռուսաստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59412183_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b9ac5777b1c0cec3d07b7a118ba51ac4.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. «Արևմուտք-2025» զորավարժության պարամետրերը կիջեցվեն` հիմնական զորավարժություններն արևմտյան սահմաններից տեղափոխելով Բելառուսի խորքերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. ԼավրովՆա նշել է, որ որոշումն ընդունվել է Արևմուտքի երկրների լայնածավալ ռազմականացման համատեքստում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև Մինսկի խաղաղասիրական մտադրությունները ցուցադրելու նպատակով։Բելառուսա-ռուսաստանյան «Արևմուտք-2025» զորավարժությունները Բելառուսում կանցկացվեն սեպտեմբերին:Խրենինը նաև նշել է, որ Մինսկը Եվրոպայում տեղի ունեցող լայնածավալ ռազմականացման գործընթացները դիտարկում է որպես հնարավոր արտաքին վտանգ, որը կարող է որոշակի պայմաններում հանգեցնել ռազմական հակամարտության:Ինչպես նշել է նախարարը, իրավիճակը տարածաշրջանում չի կարող վերադառնալ կայուն և բարիդրացիական վիճակի, քանի դեռ Արևմուտքի երկրները չեն գիտակցում, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ պետությունների անվտանգության օբյեկտիվ շահերը։ՀԱՊԿ-ում պատասխանել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցինՆա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային և տարածաշրջանային անվտանգության կայուն ճարտարապետության ձևավորում։Պաշտոնյայի խոսքով` Բելառուսը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կարգավորելու համար, և այդ հարցում ակնկալում է ՀԱՊԿ-ի և նրա անդամների աջակցությունը:Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում անցկացվող նիստին։ Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր կառույցում իր մասնակցության սառեցման մասին։Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը. Փաշինյան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59412183_303:0:3034:2048_1920x0_80_0_0_c75e4225051b0502de1345a4028f8f74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ռուսաստան, զորավարժություններ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ռուսաստան, զորավարժություններ
Որոշվել է իջեցնել «Արևմուտք-2025» զորավարժությունների պարամետրերը. Բելառուսի ՊՆ ղեկավար
10:39 28.05.2025 (Թարմացված է: 10:41 28.05.2025) Մինսկը Եվրոպայի սրընթաց ռազմականացումը դիտարկում է որպես հնարավոր սպառնալիք և Արևմուտքին կոչ է անում հաշվի առնել այլ երկրների օբյեկտիվ շահերը:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. «Արևմուտք-2025» զորավարժության պարամետրերը կիջեցվեն` հիմնական զորավարժություններն արևմտյան սահմաններից տեղափոխելով Բելառուսի խորքերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Նա նշել է, որ որոշումն ընդունվել է Արևմուտքի երկրների լայնածավալ ռազմականացման համատեքստում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև Մինսկի խաղաղասիրական մտադրությունները ցուցադրելու նպատակով։
«Անկեղծ ասած` կառուցողական արձագանքի հույս չունենք։ Ավելի շատ դա անում ենք ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին ցույց տալու Բելառուսի Հանրապետության իրական խաղաղասիրական դիրքորոշումը», –Բիշքեկում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է նախարարը։
Բելառուսա-ռուսաստանյան «Արևմուտք-2025» զորավարժությունները Բելառուսում կանցկացվեն սեպտեմբերին:
Խրենինը նաև նշել է, որ Մինսկը Եվրոպայում տեղի ունեցող լայնածավալ ռազմականացման գործընթացները դիտարկում է որպես հնարավոր արտաքին վտանգ, որը կարող է որոշակի պայմաններում հանգեցնել ռազմական հակամարտության:
Ինչպես նշել է նախարարը, իրավիճակը տարածաշրջանում չի կարող վերադառնալ կայուն և բարիդրացիական վիճակի, քանի դեռ Արևմուտքի երկրները չեն գիտակցում, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ պետությունների անվտանգության օբյեկտիվ շահերը։
Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային և տարածաշրջանային անվտանգության կայուն ճարտարապետության ձևավորում։
Պաշտոնյայի խոսքով` Բելառուսը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կարգավորելու համար, և այդ հարցում ակնկալում է ՀԱՊԿ-ի և նրա անդամների աջակցությունը:
Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում անցկացվող նիստին։ Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր կառույցում իր մասնակցության սառեցման մասին։