https://arm.sputniknews.ru/20250521/menq-shahagrgrvats-enq-hapk-um-hajastani-aktiv-masnakcutjamb-lavrvov-89181910.html
Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Sputnik Արմենիա
Անդրադառանալով ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառությանը` Սերգեյ Լավրովն ասաց, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դրամի։ 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T13:20+0400
2025-05-21T13:20+0400
2025-05-21T13:26+0400
սերգեյ լավրով
երևան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89178579_0:0:1455:819_1920x0_80_0_0_05f09b8fdb169d87ef5605c6af86ce06.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսատանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ նա ծաղկեպսակ դրեց։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այս հանդիպումները անցած տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություների արդյունքն են` վերականգնել փոխադարձ գործակցության տեմպերը։Լավրովը կարևորեց երկու երկրների միջև նաև փոխադարձ դիվանագիտական ներկայության ընդլայնումը։Անդրադառանալով ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառությանը` Լավրովն ասաց, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դրամի։«Փոխադարձ առևտրի 96 տոկոսն այսօր իրականացվում է ազգային արժույթով։ Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս ՀՀ–ում որպես հիմնական հարկատուներ և գործատուներ և իրականացնում են սոցիալապես նշանակալի ծրագրեր»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։Նա հիշեցրեց, որ ռուսական կողմը ողջունել է ՀՀ իշխանությունների ջանքերը` ապահովելու ռուս գործարար շրջանակների օրինական շահերը, որոնք ներդրումներ են անում ՀՀ–ում։ Դա, ըստ Լավրովի, կնպաստի հետագա ներդրումների հոսքին ՀՀ տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, ենթակառուցվածքները։Ավարտելով իր խոսքը` ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ բավարարված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներից, քանի որ խոսել են անկեղծ` չթաքցնելով ազգային դիրքորոշումները։վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89178579_162:0:1455:970_1920x0_80_0_0_6d3804438eb8562267920b09ae7da4aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, երևան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով, երևան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
13:20 21.05.2025 (Թարմացված է: 13:26 21.05.2025) Անդրադառանալով ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառությանը` Սերգեյ Լավրովն ասաց, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դրամի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսատանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի
անմար կրակի մոտ նա ծաղկեպսակ դրեց։ Այնուհետև ԱԳՆ–ում կայացավ Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Այնուհետև նրանք
ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2025-2026 թթ․ խորհրդակցությունների ծրագիրը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այս հանդիպումները անցած տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություների արդյունքն են` վերականգնել փոխադարձ գործակցության տեմպերը։
Լավրովը կարևորեց երկու երկրների միջև նաև փոխադարձ դիվանագիտական ներկայության ընդլայնումը։
«Մենք նաև շահագրգռված ենք մեր երկու երկրների քաղաքների ու շրջանների միջև հարաբերությունների հաստատմամբ։ Այդ նպատականին է միտված նաև միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստումը»,– նշեց նա։
Անդրադառանալով ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառությանը` Լավրովն ասաց, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դրամի։
«Փոխադարձ առևտրի 96 տոկոսն այսօր իրականացվում է ազգային արժույթով։ Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս ՀՀ–ում որպես հիմնական հարկատուներ և գործատուներ և իրականացնում են սոցիալապես նշանակալի ծրագրեր»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց, որ ռուսական կողմը ողջունել է ՀՀ իշխանությունների ջանքերը` ապահովելու ռուս գործարար շրջանակների օրինական շահերը, որոնք ներդրումներ են անում ՀՀ–ում։ Դա, ըստ Լավրովի, կնպաստի հետագա ներդրումների հոսքին ՀՀ տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, ենթակառուցվածքները։
Ավարտելով իր խոսքը` ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ բավարարված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներից, քանի որ խոսել են անկեղծ` չթաքցնելով ազգային դիրքորոշումները։
վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։