https://arm.sputniknews.ru/20250528/mvoskvan-kievin-handipman-hstak-or-u-vajr-e-arajarkel-hushagreri-pvokhanakman-hamar-medinski-89477294.html
Մոսկվան Կիևին հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար. Մեդինսկի
Մոսկվան Կիևին հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար. Մեդինսկի
Sputnik Արմենիա
Մեդինսկին նշել է, որ ռուսական կողմնը սպասում է Կիևի պատասխանին։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T19:48+0400
2025-05-28T19:48+0400
2025-05-28T20:28+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր մեդինսկի
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89014003_0:111:1600:1011_1920x0_80_0_0_89ae6a56a2dcc09e6793f91a53a3802b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինային հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89014003_89:0:1512:1067_1920x0_80_0_0_696cc25ff4fc993e9c28419a3daa306d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր մեդինսկի, բանակցություն
Մոսկվան Կիևին հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար. Մեդինսկի
19:48 28.05.2025 (Թարմացված է: 20:28 28.05.2025) Մեդինսկին նշել է, որ ռուսական կողմնը սպասում է Կիևի պատասխանին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինային հանդիպման հստակ օր ու վայր է առաջարկել հուշագրերի փոխանակման համար։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Կարդացի համաշխարհային բոլոր գործակալությունների տարածած լուրը, թե իբր Ռուստեմ Ումերովը ինձ զանգել է հուշագրի հարցով, որը մենք իբր դեռ չենք պատրաստել։ Իբր ռուսները չեն շտապում։ Մեկնաբանում եմ։ Ամեն ինչ գրեթե այդպես է եղել։ Պարզապես հակառակը։ Ումերովային այսօր ե՛ս զանգեցի և հուշագրերի փոխանակման համար հստակ օր ու վայր առաջարկեցի։ Մենք պատրաստ ենք առաջարկված վայրում հենց տեղում սկսել ապագա հրադադարի վերաբերյալ փաթեթային համաձայնագրի կետերից յուրաքանչյուրի բովանդակալից քննարկումը։ Ուկրաինական կողմը գնացել է խորհրդակցելու։ Ըստ երևույթին, խորհրդակցությունը ձգձգվել է։ Ակնկալում ենք, որ նրանք հնարավորինս արագ կհաստատեն և պատրաստ են մեր ասած ամսաթիվին` առաջիկա օրերին, անձամբ հանդիպել և սկսել աշխատանքը»,– նշել է նա։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։