00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանն ու Սպերցյանն ընդգրկվել են մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների վարկանիշում

© SputnikԷդուարդ Սպերցյան
Էդուարդ Սպերցյան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2025
Բաժանորդագրվել
Էդուարդ Սպերցյանը վարկանիշում զբաղեցրել է 27-րդ, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ 11-րդ հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Football Observatory» սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել նաև «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Վարկանիշը կազմվել է աշխարհի 60 լիգաների տվյալներով։ Ուսումնասիրությունը հիմնվել է ցուցիչի վրա, որը հաշվարկվում է ֆուտբոլային արդյունավետության վեց հիմնական բաղադրիչների հիմքով` օդային պայքար, պաշտպանություն գետնին, փոխանցումներ, շրջանցում, գոլային պահերի ստեղծում և գրոհների եզրափակում։
Էդուարդ Սպերցյանը ամենաազդեցիկ հարձակողական կիսապաշտպանների վարկանիշում զբաղեցրել է 27-րդ տեղը՝ 80,1 ինդեքսով: Նա վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Ջուլիան Բրանդտից («Բորուսիա Դ»), Միկել Մերինոյից («Արսենալ»), Դանի Օլմոյից («Բարսելոնա»):
Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը: 36-ամյա կիսապաշտպանն իր ակումբակից Նիկոլո Բարելայի հետ նույն արդյունքն ունի՝ 88,0 ինդեքս:
Նշենք, որ մայիսի 31-ին Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայում երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
Այս եզրափակիչը նրանն է․ իտալական պարբերականը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Լրահոս
0