https://arm.sputniknews.ru/20250528/irany-chi-hrazharvi-urani-harstacman-iravunqic-akh-qartughar-89460659.html
Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շել է, որ անվտանգային ճարտարապետությունը պետք է կառուցվի «բոլոր երկրների և ժողովուրդների»... 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T13:52+0400
2025-05-28T13:52+0400
2025-05-28T13:52+0400
ալի աքբար ահմադիան
ուրան
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80456139_0:0:1200:676_1920x0_80_0_0_82e63ebf90642e1835be3fbbf6ba1435.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։Ահմադիանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա:Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։Իրանի ղեկավարը Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների լավ արդյունքի հույս ունիՄիևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80456139_129:0:1196:800_1920x0_80_0_0_f68b699732f6c2302bad8a70166219e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալի աքբար ահմադիան, ուրան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), իրանի իսլամական հանրապետություն, ամն
ալի աքբար ահմադիան, ուրան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), իրանի իսլամական հանրապետություն, ամն
Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շել է, որ անվտանգային ճարտարապետությունը պետք է կառուցվի «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
«Ընդգծելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելը՝ Իրանը հետ չի կանգնի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են միջուկային ոլորտում անկախությունը (ներառյալ վառելիքի ցիկլի տիրապետումը) և ուրանի հարստացումը», - ասել է իրանական պաշտոնյան:
Ահմադիանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա:
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: