https://arm.sputniknews.ru/20250528/irani-mijukajin-tsragri-het-kapvats-iravitshaky-bard-e-lavrvov-89458623.html
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը բարդ է. Լավրով
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը բարդ է. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարի խոսքով` հույս կա, որ այս հարցոււմ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T12:45+0400
2025-05-28T12:45+0400
2025-05-28T12:54+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89456666_0:143:3136:1907_1920x0_80_0_0_cbe3d6f695b7530a9a87bab0fd4a923e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ իրավիճակը պահպանվում է։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նա նշել է, որ Մոսկվան հաջողություն է մաղթում այդ ջանքերին՝ հույս ունենալով, որ ձեռք կբերվեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում, իհարկե, Իրանին բավարարող արդյունքներ:Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան տագնապով է հետևում Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորախմբերի կուտակմանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփման գիծն, ի դեպ, զգալիորեն ընդլայնվել է, երբ կառույց են ընդունել երբեմնի չեզոք Շվեդիային ու Ֆինլանդիային։ՌԴ արտգործնախարարը նշել է, որ աշխարհակարգի կայունությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք հասնել իր քաղաքականությունն այլ երկրների պարտադրելուց Արևմուտքի հրաժարմանը:Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն2025–ին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89456666_203:0:2934:2048_1920x0_80_0_0_cd357a3a7ac848db7ca5b3a75d8ad3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը բարդ է. Լավրով
12:45 28.05.2025 (Թարմացված է: 12:54 28.05.2025) ՌԴ արտգործնախարարի խոսքով` հույս կա, որ այս հարցոււմ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ իրավիճակը պահպանվում է։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«8 տարի առաջ փլուզելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը` Իսրայելի, ԱՄՆ-ի, Եվրոպայի առանձին շրջանակներ հույս ունեին ոչնչացնել Թեհրանի օրինական քաղաքացիական միջուկային մշակումները՝ հաշվի չառնելով չտարածման մասին պայմանագրով նախատեսված նրա իրավունքը։ Դատելով կողմերի հայտարարություններից՝ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով հույս կա, որ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում», - ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան հաջողություն է մաղթում այդ ջանքերին՝ հույս ունենալով, որ ձեռք կբերվեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում, իհարկե, Իրանին բավարարող արդյունքներ:
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան տագնապով է հետևում Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորախմբերի կուտակմանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփման գիծն, ի դեպ, զգալիորեն ընդլայնվել է, երբ կառույց են ընդունել երբեմնի չեզոք Շվեդիային ու Ֆինլանդիային։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ աշխարհակարգի կայունությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք հասնել իր քաղաքականությունն այլ երկրների պարտադրելուց Արևմուտքի հրաժարմանը:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
2025–ին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: