https://arm.sputniknews.ru/20250528/harevanneri-ajl-voch-te-heravvorneri-het-khaghaghutjun-hastately-pashinjany-hh-npataki-masin-89452592.html
Խաղաղություն հաստատել հարևանների, ոչ թե հեռավորների հետ. Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին
Խաղաղություն հաստատել հարևանների, ոչ թե հեռավորների հետ. Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T11:01+0400
2025-05-28T11:01+0400
2025-05-28T11:43+0400
նիկոլ փաշինյան
հայաստանի առաջին հանրապետություն
ուղերձ
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89465453_0:166:1600:1066_1920x0_80_0_0_0b08771d54d90b78435c979f0007af64.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար։ Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ նախորդող շրջանում ունեցել ենք անուրանալի հաջողություններ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հասատատման նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։Ըստ նրա` այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումները` «Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը» և «Կենսաբազմազանության կողմերի COP 17 համաժողովը», սրա տեսանելի ապացույցն են։Վարչապետի խոսքով` Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, ԱՄՆ–ի հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննխադեպ բարձր մակարդակի վրա։Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` ՀՀ վարչապետը նշեց, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, որի գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։Ըստ նրա` 29 743 քառ կմ տարածքով ՀՀ–ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Պայմանագրի ստորագրումը վտանգված է, քանի դեռ թուղթը ձեռքներիս չէ. Սիմոնյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89465453_0:0:1422:1066_1920x0_80_0_0_a0ef59b50fc298fedffa9394cce616c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստանի առաջին հանրապետություն, ուղերձ, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, վարչապետ
նիկոլ փաշինյան, հայաստանի առաջին հանրապետություն, ուղերձ, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, վարչապետ
Խաղաղություն հաստատել հարևանների, ոչ թե հեռավորների հետ. Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին
11:01 28.05.2025 (Թարմացված է: 11:43 28.05.2025) ՀՀ վարչապետի խոսքով` արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար։ Սարդարապատի հուշահամալիրում
Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախորդող շրջանում ունեցել ենք անուրանալի հաջողություններ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հասատատման նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։
«Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունն աճումէ տեսանելի կերպով»,– ավելացրեց Փաշինյանը։
Ըստ նրա` այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումները` «Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը» և «Կենսաբազմազանության կողմերի COP 17 համաժողովը», սրա տեսանելի ապացույցն են։
Վարչապետի խոսքով` Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, ԱՄՆ–ի հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննխադեպ բարձր մակարդակի վրա։
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` ՀՀ վարչապետը նշեց, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, որի գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։
«Հարևանների, այլ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը ու նրա ստեղծած հնարավորությունները վայելելը։ Դեպի ՀՀ հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` 29 743 քառ կմ տարածքով ՀՀ–ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։