https://arm.sputniknews.ru/20250528/petakanutjan-nkatmamb-qamahranqy-haghtaharvats-che-pashinjani-ugherdzy-hanrapetutjan-tvonin-89450420.html
Պետականության նկատմամբ քամահրանքը հաղթահարված չէ. Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնին
Պետականության նկատմամբ քամահրանքը հաղթահարված չէ. Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։ 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T10:25+0400
2025-05-28T10:25+0400
2025-05-28T10:42+0400
նիկոլ փաշինյան
ուղերձ
հայաստանի 1–ին հանրապետություն
սարդարապատ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89465215_0:0:801:450_1920x0_80_0_0_5dd2b70376da55bfa3cea71951e9cdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ Փաշինյանի` Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։«Կայսրությունն այդպիսով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին Հանրապետությունը»,– շարունակեց ՀՀ վարչապետը։Նրա խոսքով` 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70–ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3–րդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն անկհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։Սարդարապատ. մայիսյան հաղթանակները` թվերովՀիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89465215_86:0:686:450_1920x0_80_0_0_3da911a8806f597c12c795f817605127.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ուղերձ, հայաստանի 1–ին հանրապետություն, սարդարապատ, հայաստան
նիկոլ փաշինյան, ուղերձ, հայաստանի 1–ին հանրապետություն, սարդարապատ, հայաստան
Պետականության նկատմամբ քամահրանքը հաղթահարված չէ. Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնին
10:25 28.05.2025 (Թարմացված է: 10:42 28.05.2025) ՀՀ վարչապետի խոսքով` Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց պետական մի համակարգ` հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է ընտրությունների միջոցով որոշում, թե ով, ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին պետությունը թարմացրեց, սակայն չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, սակայն չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
«Կայսրությունն այդպիսով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին Հանրապետությունը»,– շարունակեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70–ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3–րդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն անկհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։
Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան
Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։
Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։
Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։